«Ժողովուրդ». ՔԿ ծառայությունում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդը շարունակվում է և չնայած նրան, որ ծառայության ղեկավար Արթուր Գոյունյանն ազատել է իր 4 տեղակալներից երկուսին, սակայն մյուսները շարունակում են աշխատել:
Եվ հետաքրքիր է, որ օրինակ՝ Վարդգես Ծաղիկյանը, որ 2006-թվականից աշխատում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, եղել է վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա Սեբաստիա բաժանմունքի առաջատար մասնագետ և այլ տարբեր պաշտոններ զբաղեցրել, իսկ արդեն հեղափոխությունից երկու ամիս անց ՀՀ արդարադատության նախարարի՝ 2018թ.-ի հունիսի 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, այսօր է հաջողությամբ պաշտոնավարում է:
Ըստ ՔԿ ծառայությունում տարածված լուրերի, Ծաղիկյանից չազատվելը խորը արմատներ ունի, քանի որ նա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղան է: Հետևաբար՝ արտոնյալ կարգավիճակում է գտնվում մյուս գործընկերների նկատմամբ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում