Հայաստանում կանցկացվեն Միջազգային բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» մրցումները
«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում օգոստոսի 3-ը 15-ը Հայաստանի Հանրապետություն անցկացվելու են «Խաղաղության մարտիկ» մրցումները:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Խաղաղության մարտիկ» մրցումներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:
Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մրցումների մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:
«Խաղաղության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին