Հալեպում ահաբեկիչները դպրոց են հրթիռակոծել
Հալեպի տարբեր շրջաններ երեկ կեսօրին ենթարկվել են ծանր հրթիռակոծության։ «Արևելքին» այդ մասին հայտնել են աղբյուրները։
Ահաբեկիչները հրթիռներ են նետել հատկապես ծայրամասային շրջանների ուղղությամբ։ Հալեպցի լրագրող Քինանա Ալուշին հայտնել է, որ հրթիռներն ընկել են Ալ Զպտիե շրջանում գտնվող մի դպրոց վրա։ Կան զոհեր։ Նախնական տվյալներով, այդ շրջանում գրանցված զոհերի մեջ կա մի երեխա։
Անցած շաբաթներին Հալեպի խաղաղ բնակչությունն ահաբեկիչիների հրթիռների թիրախ էր դարձել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում հայ է սպանվել
- Հալեպում խաղաղ բնակիչներ են զոհվել
- Հալեպում խաղաղ բնակիչներ են զոհվել
- Հալեպում հրթիռներ են պայթել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան