ՖԻՖԱ. Տարվա ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտարարել է 2019 թ. լավագույն ֆուտբոլիստի՝ The Best մրցանակի հավակնորդներին։ Հաղթողի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 23-ին Միլանում։
Հաղթողը որոշվելու է մարզիչների և ազգային հավաքականների ավագների, լրագրողների և երկրպագուների քվեարկության ճանապարհով։ sport-express.ru-ի հաղորդմամբ, երկրպագուները կարող են անել իրենց ընտրությունը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում մինչև օգոստոսի 19-ը։
Հավակնորդներն են՝
Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Յուվենտուս»)
Ֆրենկի Դե Յոնգ (Հոլանդիա, «Այաքս» / «Բարսելոնա»)
Մատեյս Դե Լիգտ (Հոլանդիա, «Այաքս» / «Յուվենտուս»)
Էդեն Ազար (Բելգիա, «Չելսի» / «Ռեալ»)
Հարի Քեյն (Անգլիա, «Տոտենհեմ»)
Սադիո Մանե (Սենեգալ, «Լիվերպուլ»)
Կիլիան Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ)
Լիոնել Մեսի (Արգենտիա, «Բարսելոնա»)
Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, «Լիվերպուլ»)
Վիրջիլ վան Դեյկ (Հոլանդիա, «Լիվերպուլ»)
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա