ՖԻԴԵ-ի լավագույնների թվում տասը հայաստանցի կա
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն հրապարակել է օգոստոսի լավագույն խաղացողների ցանկը։
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ընդգրկվել է տղամարդկանց լավագույն տասնյակում։ 100 լավագույների ցանկում նա ութերորդն է։ Ցուցակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը։
Տղամարդ շախմատիստների լավագույնների թվում չորս հայաստանցի կան։ Գաբրիել Սարգսյանը 46-րդ տեղում է, Հրանտ Մելքումյանը՝ 87-րդ, Սերգեյ Մովսիսյանը՝ 98-րդ տեղում։
Կին լավագույն խացաղողների՝ 101 հոգուց բաղկացած ցանկում Հայաստանի երկու ներկայացուցիչ ունի։ Էլինա Դանիելյանը 64-րդ տեղում է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 72-րդ տեղում։
Պատանի խաղացողների լավագույնների թվում Հայաստանի երեք ներկայացուցիչ կա։ Հայկ Մարտիրոսյանը 11-րդ տեղում է, Արամ Հակոբյանը՝ 30-րդ, Շանթ Սարգսյանը՝ 41-րդ։
Աղջիկ լավագույն շախմատիստների ցանկում մեկ հայաստանցի կա։ Աննա Սարգսյանը 101 հոգուց բաղկացած ցուցակի 76-րդ տեղում է։