Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի Փաշինյանի խորհրդական
Կալավան գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի վարչապետի խորհրդական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Կալավանի Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»,-գրել է նա։
Կառավարության՝ արձակուրդում գտնվող ղեկավարը երեկ անցկացրել է այդ գյուղում ներկայացնելով Ղուկասյանի անհատական ջանքի շնորհիվ գրանցած հաջողությունները։ Ղուկասյանը վստահ է՝ չկա մի գյուղ, որ ռեսուրս չունենա զարգացման համար։
Հիշեցնենք, որ Ղուկասյանը 2017-ին երբ իր ծրագիրը ներկայացրեց վարչապետ Կարեն Կարապետյանին, վերջինը ոգևորվեց, հանձնարարելով աջակցել դրա իրականացմանը։
«Դավայ, հուպ տուր»,-նշել էր նա։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում