Բաթումի-Երևան գնացքի հարվածից ուկրաինացի զբոսաշրջիկ է մահացել
Բաթումի-Երևան ուղևորատար գնացքը Վրաստանի տարածքում ՝ Չաքվի բնակավայրում, որը Բաթումից հեռու է 17 կմ, հարվածել է ուկրաինացի զբոսաշրջիկին։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, 41-ամյա տղամարդուն շտապ օգնության մեքենայով հասցրել են Քոբուլեթիի հիվանդանոց, սակայն պարզվել է, որ նա հենց տեղում մահացել է։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հարուցվել է քրեական գործ՝ երթևեկության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու համար։
Եթե վարորդի մեղքը ապացուցվի, ապա նրան սպառնում է 5-7 տարի ազատազրկում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան