GW. Մեկ տարում ավելի քան 160 բնապահպան է սպանվել
Անցած տարի ամբողջ աշխարհում սպանվել է 164 բնապահպան։ Եվրանյուզի հաղորդմամբ, նման տվյալներ է ներկայացրել Global Witness ոչ կառավարական կազմակերպությունը։ Այդ խումբը մասնագիտանում է այն երկրների վրա, որոնք արտահանում են բնական ռեսուրսներ: Խոսքն առաջին հերթին հակամարտությունների մասին է, որոնք մղվում են այն հողի համար, որը պահանջվում է ռեսուրսներ ստանալու համար: Օրինակ բնիկ ժողովուրդների բնակության վայրերում:
40 մարդ սպանվել է Ֆիլիպիններում, երկրորդ և երրորդ տեղերում են Կոլումբիան և Հնդկաստանը։ Իրավապաշտպանները հայտարարում են, որ տեղի ունեցածի մեջ մեղավորը ոչ այնքան տվյալ երկրի իշխանություններն են, որոնք ի վիճակի չեն կամ չեն ցանկանում հետևել օրենսդրությանը, որքան գլոբալ կորպորացիաները, որոնք շահերից է բխում հենց հողերի զավթումը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում