Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,16%-ը
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ Հայաստանում օգտատերերի մոբայլ սարքերի 2,16%-ը 2019-ի առաջին եռամսյակում բախվել է վնասաբեր ծրագրերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,52%, իսկ Ադրբեջանում՝ 3,12%։
Հայաստանում 2018-ին վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված մոբայլ օգտատերերի բաժինը կազմել է 4,76%՝ 2017-ի 4,28% փոխարեն։ Վրաստանում այդ տարեկան ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,17% ու 4,71%, և Ադրբեջանում՝ 2,95% և 2,59%։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ ընկերության լուծումները 2019-ի առաջին եռամսյակում աշխարհում հայտնաբերել են մոբայլ սարքերի համար նախատեսված 905 174 վնասաբեր տեղադրման փաթեթ, ինչը 95 845-ով պակաս է, քան նախորդ եռամսյակում։
Ըստ փորձագետների՝ մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության առաջին միջոցն է միայն վստահելի հարթակներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի հարթակներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը։ Անհրաժեշտ է նաև համակարգը և հավելվածները մշտապես նորացնել մինչև արդիական տարբերակներ և չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։ Եվ, իհարկե, բոլոր սպառնալիքներից լավագույն պաշտպանությունն է մոբայլ սարքում տեղադրված հուսալի հակավիրուսը։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի Լաբորատորիա»-ն և Ինտերպոլը կհամագործակցեն
- «Կասպերսկի Լաբորատորիա». մեկ տարվա ընթացքում գրեթե միլիոն օգտատեր տեսախաղ ներբեռնելիս բախվել է սպառնալիքի
- Հայաստանն աշխարհում 7-րդն է շարժական բանկային տրոյացիների գրոհների ենթարկված օգտատերերի ցուցանիշով. «Կասպերսկի Լաբորատորիա»
- «Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» հինգերորդ գործնական կոնֆերանսը
- «Կասպերսկի լաբորատորիա»․ Ինչո՞վ են հետաքրքրված հայ երեխաներն ինտերնետում
- «Կասպերսկի լաբորատորիա»․ Տարեսկզբից ՀՀ-ում ինտերնետում յուրաքանչյուր 6-րդը ենթարկվում է հարձակումների
- Հայաստանի օգտատերերի 8,2%-ը ենթարկվել է ֆիշինգի. «Կասպերսկի Լաբորատորիա»
- «Կասպերսկի Լաբորատորիա»-ն զգուշացնում է` թվային խառնաշփոթը կիբեռսպառնալիք է ընկերությունների համար
- «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել է Windows-ի զրոյական օրվա կրիտիկական խոցելիություն
- «Կասպերսկի Լաբորատորիա». Խարդախների ամենասիրած սերիալը «Գահերի խաղն է»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին