Հնդկաստանում երեխայի բերանից 526 ատամ են հեռացրել
Հնդկաստանում ատամնաբույժները յոթամյա երեխայի բերանից 526 ատամ են հեռացրել։ Times of India-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ տղան ուժեղ ցավեր է ունեցել ծնոտի ստորին հատվածում։ Համակարգչային տոմոգրաֆիայից և ռենտգենից հետո պարզ է դարձել, որ երեխայի բերանում ատամներից ուռուցք է առաջացել։
Վիրաբույժների ուռուցքը հեռացնել հաջողվել է հինգ ժամվա ընթացքում։
Նշվում է, որ մասնագետները մինչ այդ ծնոտում այդքան մեծ թվով ատամներ չեն տեսել: Նման ուռուցքի պատճառը ևս հայտնի չէ։ Դա կարող է լինել գենետիկական հիվանդություն, բայց չի բացառվում ճառագայթահարման ազդեցության վարկածը: