Աշնանային արձակուրդները դպրոցներում կմեկնարկեն հոկտեմբերի 28-ից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2019-2020 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները:
Ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները, սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն չափը` ըստ դասարանների:
Ուսումնական պարապմունքների ընթացքում սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային, ձմեռային և գարնանային:
Առաջին դասարանցիներին կտրվի` աշնանային արձակուրդ` 2019թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ, գարնանայինը՝ 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիներին կտրվի` աշնանային արձակուրդ 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ըներառյալ և գարնանայինը՝ 2020թ. մարտի 23-ից 29-ըներառյալ:
3-12-րդ դասարանների սովորողներին կտրվի աշնանային արձակուրդ` 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռային՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան