Եռաբլուրում հարազատները մաքրում են հերոսների շիրիմները
Եռաբլուր զինվորական պանթեոնն այս պահին բազմամարդ է։ Այստեղ են ազատամարտիկներ, հերոսների հարազատներ, լրագրողներ, ռազմական ոստիկանության, պաշտպանության նախարարության աշխատակիցներ։ Հարազատները փորձում են մաքրել ապրիլյան պատերազմում զոհված հերոսների շիրիմները։
Ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը կարծում է, որ դա ինչ-որ սեկտայի ձեռքի գործն է, կամ էլ սադրանք։
«Պետք է հետևողական լինել, որ չարագործները պատժվեն, ինչպես նաև կանխվեն հետագայում։ Կոչ եմ անում մեր հանրությանը սադրանքների չգնալ, ավելի քիչ աղմկել»,-ասաց նա։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը վստահ է՝ շիրիմները պղծողները կպատժվեն։
«Ինքնադատաստանի կոչեր ու նման գործողությունները պետք է բացառվեն։ Վստահ եմ, որ անողները պատժվելու են»,-ասաց Աբովյանն ու նման քայլ թույլ տված մարդկանց կոչ արեց ինքնակամ ներկայանալ ոստիկանություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում