Հալեպում վերականգնվել է մանկական հագուստի գործարանը
Սիրիական Հալեպում վերագործարկվել է մանկական հագուստ կարելու գործարանը։
«Երբ եկան ահաբեկիչները, նրանք գերի վերցրեին գործարանի ողջ անձնակազմին։ Ինձանից պահանջում էին փրկագին, տեխնիկա և նյութեր։ Ես հավաքեցի ամեն ինչ, ինչ ունեի, վերցրեցի ընկերներիցս և տվեցի 100 հազար դոլար։ Աշխատակիցներին նրանք ազատ թողեցին, իսկ ինչ մնացել էր թալանեցին և կոտրեցին։ Տեխնիկան ամբողջությամբ վերականգնել ենք, ինչպես նաև շենքը»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին ասել է գործարանի տնօրեն Ահմեդ Տահան։
Այժմ գործարանում աշխատում է շուրջ 400 մարդ։ Առաջին հերթին աշխատանք են ստացել իրենց տուն վերադարձած փախստականները, նաև նախկին զինվորականները։ Հագուստների ձևերը մշակում են սեփական ստուդիայում, իսկ հաստատում է գործարանի տնօրենը։ Ապրանքի մեծ մասը ներքին շուկայում է սպառվում, հաճախորդներ ունեն նաև Իրանից։ Առաջիկայում նախատեսում են նաև արտահանել։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում վերագործարկվել է հագուստի արտադրման գործարանը
- Հալեպում սիրո և պատերազմի մասին ֆիլմ է նկարահանվել
- Հալեպի հնագույն միջնաբերդում հնչել է դասական երաժշտություն
- Հալեպում վերականգնում են տեղի ամենամեծ շուկան
- Հալեպում կրկին սպորտային կոշիկներ են արտադրում
- Սիրիական իշխանությունները վերականգնել են Հալեպի հետ երկաթուղային կապը
- Հալեպում նոր գործարան է բացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան