Ուրֆանյանի մայրը զայրացած է. Էս էլ որերորդ անգամ Եռաբլուրում ինչ ասես չեն անում
Եռաբլուրում հուղարկավորված ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների շիրմաքարերի վրա, ինչպես նաև դրանց հարակից տարածքներում ինչ-որ հետքեր կան։
Տեսանյութից երևում է, որ հետքեր կան նաև հերոսների նկարների վրա։ Արմենակ Ուրֆանյանի դեմքին՝ քթի հատվածում սև բիծ է, Գրիգոր Հարությունյանի դեմքին բծերն ավելի մեծ են։
«Ոստիկանության պետի հանձնարարականով Երևան քաղաքի վարչությունն այս պահին ուսումնասիրում է տեսանյութը»,-Panorama.am-ին ասացին ոստիկանությունից։
Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ուրֆանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, պատահածի մասին իմացել է այսօր առավոտյան։ Սրտացավ քաղաքացիներն իրեն լուսանկարներ են ուղարկել։ Ասում է՝ տեղը չի գտնում։ Մոտիկից տեսնողները նշել են, որ մուգ կետերը հալված մոմի հետքեր են։
«Էս էլ որերորդ անգամ Եռաբլուրում ինչ ասես՝ անում են, էլ գողություն, էլ խուժանություն։ Ինչի՞ համար։ Անցած տարի ապրիլի 2-ին Ադամ Սահակյանի բարեկամի մեքենան թալանեցին, էս տարի՝ մեր բարեկամինը։ Չգիտեմ, ինչ ենք անելու։ Ես առաջարկեցի տեսախցիկներ դնել տարածքում։ Խնդրեցի Յիրիկյանին անվճար ինտերնետ տրամադրել, ասեց՝ խնդիր չկա։ Ինչ ասես անում են, ծաղիկները ջրելու համար ռետինե խողովակներ էինք բերել թողել, գողացել տարել են»,-բարկացած նշում է Համեստ Ուրֆանյանը։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ գերեզմանատներում շիրմաքարեր են պղծվում։
Նուբարաշենի գերեզմանատանը կատարվածի մասի ավելի քան տասն օր առաջ ահազանգել ու լուսանկարներ էր հրապարակել Երևանի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը։
Չարենցավանի գերեզմաններում նմանատիպ դեպքի մասին ահազանգել էին ֆեյսբուքյան օգտատերերը։
Ոստիկանությունից հաստատեցին, երկու դեպքում էլ ահազանգ ստացել են։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանգամանքները պարզելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին