Արտախորհրդարանական կուսակցությունները՝ գերեզմանաքարերի պղծման դեպքի մասին
Արտախորհրդարանական կուսակցությունները հաղորդագրություններ են տարածել, որով անդրադարձել են Եռաբլուր զինվորական պանթեոնում գերեզմանաքարերի պղծման դեպքին։
«ՀՅԴ ՀԵՄ-ն այսօր՝ ժամը 20։00-ին, Եռաբլուրում կազմակերպում է մոմավառություն։
Միաժամանակ, դաշնակցական երիտասարդներն իրենց պատրաստակամությունն են հայտնում ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ անհրաժեշտության դեպքում իրականացնել շուրջօրյա հերթափոխություն Եռաբլուրի տարածքում»,- ասված է ՀՅԴ տարածած հաղորդագրության մեջ։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդն էլ տեղեկացրել է, որ նույն պատկերն է արձանագրվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանատանը։
««Ազգային օրակարգ» կուսակցությունը դատապարտում է այս սրբապղծությունը եւ հույս հայտնում, որ իրավապահ մարմինները շատ արագ կբացահայտեն իրականացնողներին։ Նման արատավոր երևույթները կարող են լրջորեն վնասել մեր հասարակությանը, ուստի մեղավորների րոպե առաջ բացահայտումը պարզապես կենսական անհրաժեշտություն է»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանի հաղորդման հիման վրա՝ գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
- Եռաբլուրում հարազատները մաքրում են հերոսների շիրիմները
- Ուրֆանյանի մայրը զայրացած է. Էս էլ որերորդ անգամ Եռաբլուրում ինչ ասես չեն անում