Հասարակություն 12:52 02/08/2019 Հայաստան

Աղասի Ենոքյան. Հաջորդ թիրախը լինելու է մամուլը

«Արդեն առաջին դեպքը չէ, որ վարչապետը, նրա ընտանիքն  անդրադառանում են մամուլի ֆինանսավորման խնդիրներին, ինչը զարմանալի է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։

Նրա խոսքով, նրանք լինելով մամուլի աշխարհի ներկայացուցիչ, տիրապետելով լրատվամիջոցի, հասկանում են, թե ինչպես է այս բիզնեսը զարգանում Հայաստանում։

«Շատ դեպքերում ԶԼՄ-ները կարիք  են ունենում բիզնես կամ քաղաքական սպոնսրության, ինչը գաղտնի չէ։ Թղթերով առանձնապես ճնշելու տարբերակ չկա, մնում է այսպիսի հայտարարություններ անել, թե այս կամ այն աշխարհի ներկայացուցիչներ են։ Մի քիչ անպատասխանատու ու անպարկեշտ հայտարարություն էր Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից մեկում արած այդ որակումը»,- ասաց Ա. Ենոքյանը։

Նա հայտնեց, որ մշակվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ,  որը, ըստ էության, կարող է մասնավոր հեռուստաընկերություններին կանգնեցնել մեծ պրոբլեմի առաջ․ «Եթե այս նախագիծը, ինչը տեսքով կա, շարունակի քննարկվել, վերադառնում ենք բրեժնևյան ժամանակները, երբ եթերում կար ընդամենը մեկ ալիք, պետական ալիքն էր»։

Նրա խոսքով, պետք է հեռուստաընկերությունները միավորեն և թույլ չտան նման տիպի զարգացում, հատկապես, որ ամբողջ աշխարհը գնում է նրան, որ մասնավոր լրատվամիջոցներն ու հեռուստաընկերություններն են թելադրում մոդա։

Ա. Ենոքյանն ասաց, որ օրենքի նախագիծը մշակվել է ինչ-որ  ՀԿ -ների կողմից առանց հեռուստաընկերությունների ներկայացուցիչների մասնակցության, նրանք իմացել են դրա գոյության մասին այն բանից հետո, երբ ՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են ԱԺ համապատասխան հանձնաժողովին։

«Չեմ նկատել, թե կա հստակ ձևակերպված հանրային պահանջ, թե հիմա պետք է  կարգավորվել  հեռուստաընկերությունների գործունեությունը։  Թե ինչու այս հասարակական կազմակերպությունները որոշեցին, որ իրենք պետք է կարգավորեն, արդեն հարց է»,- ասաց նա։

Նրա խոսքով, փաստորեն, հանրային եթերով այսուհետ լինելու է միայն Հանրային հեռուստատեսնությունն իր հինգ ալիքներով, այսինքն այն վիճակը, որ հիմա կա՝ 17 ալիք, այլևս չի լինելու։

Ա. Ենոքյան կարծիքով,  մասնավոր մուլտիպլեքսի հարցը  համարյա թե անլուծելի  խնդիր է։

«Մի կողմից լավ է, կարծես թե դե յուրե բացվում է  հնարավորություն, որ կարող է նաև մասնավորը դառնալ հեռուստահաղորդող։ Սա նշանակում է այս հեռուստաաշտարակի կողքին պետք է ևս մեկ, երկու, երեք հեռուստաաշտարակ կառուցել,  մասնավորը դրանով սփռի արդեն մասնավոր ալիքներ։ Շուրջ 100 միլիոն դոլարի հասնող ներդրում է պահանջում, ինչը, կարծում եմ, այսօր ռեալ չէ այդ գումարը ներդնել։ Սա նշանակում է մասնավոր հեռուստաալիքների հետզհետե փակում»,- ասաց նա։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավարի խոսքով, իրավաբանորեն շատ վատ ձևակերպված օրենքի նախագիծ է, միգուցե հետագայում կարելի է հստակեցնել, բայց այս սկզբունքային պահերը պետք է փոխվեն։

«Մենք տեսնում ենք, որ ներկա իշխանությունը ձգտում է մոնոպոլիզացնել իշխանության ամբողջ դաշտը, այսինքն՝ ամբոխվարական  մեթոդներով գրավելով գործադիր և օրենսդիր իշխանությունները, հիմա նրանք անցել են լուրջ հարձակման դատական իշխանության նկատմամբ։ Հաջորդ թիրախը լինելու է մամուլը։ Մամուլի շուրջ տեսնում ենք բավականին շատ զարգացումներ, գնահատում եմ որպես սպառնալիք։ Տեսնում ենք մամուլի շուրջ մեծ թվով դատական հայցեր, որը նույնպես, իմ գնահատականով, ճնշման մեթոդ է մամուլի նկատմամբ։ Անընդահատ բարձրացվող մամուլի ֆինանսվորման հարցը, ինչը մի քիչ պարկեշտ չէ, բոլորս հասկանում ենք, ինչպես է աշխատում մամուլը։ Եթե մի խումբը փորձում  բարձրացնել հարցը,  ուրեմն պետք է հարցը դրվի, թե իրենց մամուլն ինչպես է աշխատում»,- ասաց Ա. Ենոքյանը։ 

Հարցին, թե վարչապետը միշտ հայտարարում է, որ այսօր մամուլն ավելի ազատ է, քան երբևէ, նա պատասխանեց. «Կոռեկտ չէ, երբ վարչապետն է այդ մասին խոսում, ինքը չպետք է դրա գնահատականը տա, այլ տան ընթերցողները, լրագրողները»։

Նրա խոսքով, վարչապետն ու կառավարությունն, ըստ Սահմանադրության, աշխատավարձ են ստանում նրա համար, որպեսզի ապահովեն խոսքի ազատությունը, դա իրենց պարտականությունն է, ոչ թե իրենք բոնուս են տվել, որ ազատ մամուլ լինի։

«Դժվար է գնահատել մամուլի ազատությունը։ Հիմա մամուլի նկատմամբ ճնշումների որոշակի մեխանիզմներ կան, որոնք նախկինում չեն եղել։ Նախկինում ևս եղել են ճնշումներ այլ բնույթի։ Շատ լուրջ աշխատանք է պետք տանել, որպեսզի դրվի, գնահատվի այն ժամանակ էին ճնշումները շատ, այն ժամանակվա ճնշումների մեխանիզմներն էին էֆեկտիվ, թե այժմյան։ Այնպես որ՝ շատ դժվար է նման պնդում անել, թե մամուլն ավելի ազատ է , քան նախկինում»,- ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավարը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:07
Աշոտ Ղազարյան. Ուզում եմ իմ Հրանտ Թոխատյանը՝ իմ ազնիվ, անկեղծ, բարի ընկերը, նորից ուրախացնի մարդկանց
ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանին 67-ամյակի առիթով. «Ես իմ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}