Վանեցյան. Իջևանում կազմակերպված ակցիաները եղել են մի խումբ անձանց կողմից հրահրված պրովակացիա
«Շարունակում եմ պնդել, որ Իջևանում կազմակերպված բողոքի ակցիաները չեն եղել ինքնաբուխ հավաքներ, այլ եղել է մի խումբ անձանց կողմից հրահրված պրովակացիա»,- Սևանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով իջևանյան դեպքերի մասին։
Հարցին՝ արդյոք ԱԱԾ-ն շարունակում է Իջևում գործողություններ իրականացնել, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «ԱԱԾ-ն շարունակում է մշտապես գործունեություն ծավալել ամենուրեք, ստանալ տեղեկատվություն ոչ միայն Իջևանից, այլ ողջ Հայաստանի տարածքից, և մենք կատարում ենք մեր գործառույթները մշտապես»։
Հիշեցնենք, որ Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի:
Հարակից հրապարակումներ`
- Իջևանում ապօրինի ծառահատումների հետ կապված անուններ այս պահին չեմ կարող տալ. Օսիպյան
- Իջևանում անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի
- Իջևանում տեղի ունեցածի կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել 13 անձի
- Մարդու իրավունքների պաշտպանը Իջևանի իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից
- Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին