Դամասկոսի Food Expo-ին մասնակցում է ավելի քան 200 կազմակերպություն
Շուրջ 180 սիրիական և 20 արտասահմանյան ընկերություն մասնակցում են Դամասկոսում կայանալիք սննդամթերքի՝ Food Expo ցուցահանդեսին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ցուցահանդեսի ղեկավար Զիյադ Շամանն ասել է, որ ներկայացված են սննդի արտադրության բոլոր ուղղությունները։
«Երբ մեր գործընկերները պատրաստվում էին գալ Դամասկոս, նրանք իրենց կյանքի համար վախենում էին, հարցնում էին, արդյոք անվտանգ է դա։ Բայց մենք նրանց պատմել ենք, որ Սիրիայում հիմա արդեն հանգիստ է։ Այստեղ կարելի է և պետք է սկսել իրենց բիզնեսը»,- ասել է նա։
Նրա խոսքով, Food Expo-ին մասնակում են Լիբանանից, Իրաքից, Արաբական Միացյալ Էմիրություննեից, Իսայելից ընկերություններ։ Շաման նշել է, որ ցուցահանդես այցելած արտասահմանցիները համոզվել են, որ սիրիացի արտադրողները պատրաստակամ են համատեղ ընկերություններ բացել։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում