Դեպքի վայրից փախած մեքենան հայտնաբերվել է
Այսօր՝ ժամը 12․20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի վայրից մի քաղաքացի, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել էր՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։
Նշենք, որ այսօր տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է նշված մեքենայով փախուստի դիմեցին։
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։
Հարակից հրապարակումներ`
- Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունը որակվել է որպես սպանության փորձ
- Պայթյուն Երևան-Սևան ավտոճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին