Ամերիկացի վերլուծաբանի կարծիքով, Թուրքիան հավակնություններ ունի Սիրիայի հողերի նկատմամբ
Պենտագոնի նախկին պաշտոնյա, վերլուծաբան Մայքլ Ռուբինը վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ անդառանում է տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության իրական նպատակների մասին։
Ըստ Էրմենիհաբերի, հոդվածի առաջին մասում հեղինակն անդրադառնում է Սիրիայում Թուրքիայում վարած քաղաքականությանն (մասնավորապես Սիրիայում ստեղծվելիք անվտանգության խնդիրը)։ Երկրորդ մասում խոսվում է Թուրքիայում գործունեություն ծավալող «Քուրդիսատնի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) մասին:
Հոդվածի անվանումն է «Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու Թուրքիայի ցանկության բուն նպատակը ահաբեկչության դեմ պայքարը չէ»։
Ըստ Ռուբինի՝ Թուրքիայի իրական նպատակը Սիրիայի հողերին և տեղի բնական պաշարներին տիրանալն է։
«Թուրքիայի համար մոտիվացիան՝ հողն է։ Օրինակ Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին նահանգում իրականացված ռազմական գործողությունը առնչություն չուներ ահաբեկչության դեմ պայքարի հետ։ Թուրքիան այնտեղ էթնիկ զտումներ իրականացրեց։ Թուրքիայի համար երկրորդ մոտիվացիան այն է, որ ռազմական գործողությունները Էրդողանի համար յուրատեսակ գործիք են` սեփական անհաջողությունները կոծկելու համար։ Այդ անհաջողություններից մեկն այն է, որ Էրդողանը կորցրեց Ստամբուլը, իսկ տնտեսական վիճակը Թուրքիայում վատացավ»։
Երկրորդ մասում խոսվում է PKK-ի մասին։ Ռուբինի հոդվածը հրապարակած թուրքական կայքի զարյույթն է առաջացնում հատկապես այն, որ ամերիկացի վերլուծաբանը PKK-ն ահաբեկչական չի համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան