ՊՍԺ-ն Նեյմարին զրկել է 5 միլիոն եվրո պարգևավճարից
Փարիզյան ՊՍԺ-ն զրկել է իր հարձակվող Նեյմարին 5 միլիոն եվոյի չափով պարգևավճարից։ sport24.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում է UOL-ը։
27-ամյա բրազիլացու պայմանագրում 3 միլիոն եվրո բոնուսի կետ է եղել այն դեպքում, եթե նա հայտնվի ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։ Նեյմարը չի հայտնվել այդ ցուցակում։ Բացի այդ, Նեյմարը զրկվել է 2 միլիոն եվրո պարգևավճարից ոչ պատշաճ վարքի համար, քանի որ ուշացել է մարզումներից։
Բրազիլացին տեղափոխվել է ՊՍԺ «Բարսելոնայից» 2017 թվականին 222 միլիոն եվրոյով՝ դառնալով պատմության մեջ ամեն ամենաթանկ ֆուտբոլիստը։ 2018/19 մրցաշրջանում 28 խաղում Նեյմարը հարվածել է 23 գոլ։ Այս տարի լուրեր են պտտվում Նեյմարի՝ կատալոնական ակումբ տեղափոխման մասին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է փոխարինել Նեյմարին «Բարսելոնայի» մի քանի խաղացողով։
Հարակից հրապարակումներ`
- Նեյմարը խուսափել է բռնաբարության գործով մեղադրանքից
- Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստը՝ ըստ Նեյմարի
- Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից
- Նեյմարն արտասվել է իր ծննդյան նվերի մասին խոսելիս
- Նեյմարն ափսոսում է «Բարսելոնա»-ից ՊՍԺ տեղափոխվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա