Հրդեհ բնակարանում` գազի բալոնի արտահոսքից
Օգոստոսի 1-ին, ժամը 21:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի 16-րդ թաղամասի թիվ 26 շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ (մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է) և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:55-ին, մարվել՝ 21:59-ին:
Այրվել են գազի բալոնից արտահոսած գազը և խոհանոցի պատին ամրացված փայտե տախտակը (մոտ 0.5 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում