Սեփականատեր. «Սանիթեք»-ը ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների
Տեսազանգի միջոցով Երևանում անցկացվող «Սանիթեք» ընկերության տնօրեն և սեփականատեր Նիկոլաս Թավիլը հայտարարեց,որ մամուլի ասուլիսը Թբիլիսիում անցկացնելու պատճառը, նաև Երևան չգալու պատճառն այն է, որ տևական ժամանակ ընկերությունը ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների։
«Ճնշումներից մեկն էլ այն է, որ 2019-ի փետրվարին քրեական գործ է հարուցել ընկերության նկատմամբ։ Քրեական գործն անօրինական է և անհիմն է. քաղաքական դրդապատճառներ ունի»,-ասաց տնօրենը։
Նիկոլաս Թավիլի խոսքով, դա քաղաքապետարանի բազմաթիվ փորձերից մեկն է՝ սպառել ընկերության ֆինանսական ռեսուրսները, որը ըստ երևույթին ունի մեկ նպատակ՝ անարդար և խտրական ճանապարհով մասնավոր ներդրողի սեփականության բռնագրավում իշխանության կողմից։
Ընկերության սեփականատերը հիշեցրեց, որ նախկինում հնչել են հայտարարություններ, ըստ որոնց «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրի խզումը քաղաքական որոշում է։