Սաուդյան Արաբիայի կանանց թույլ են տվել առանց տղամարդկանց ճանապարհորդել
Սաուդայն Արաբիայի կանանց թույլ են տվել ինքնուրույն անձնագիր ստանալ երկրից դուրս գալու համար, նաև անչափահասների խնամակալ դառնալ։ ren.tv-ի հաղորդմամբ, օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, 21 տարեկանից բարձր կանայք կարող են «ինքնուրույն ստանալ անձնագիր առանց խնամակալի պարտադիր համաձայնության, ինչպես նախկինում էր»։ Մինչ այդ սաուդյան կանանց անհրաժեշտ էր ստանալ արական սեռի խնամակալի թույլտվությունն արտասահման գնալու համար։ Որպես խնամակալ կարող էր լինել ամուսինը, հայրը կամ եղբայրը։
Կանանց նաև թույլ են տվել լինել խնամակալ անչափահասների համար՝ տղամարդկանց հետո պետական մարմիններում գրանցել նորածիններին։
Սաուդյան Արաբիայում 2015 թվականից տեղի են ունենում կտրուկ փոփոխությունները։ Անցած տարվա փետրվարին սաուդյան կանայք իրավունք են ստացել ինքնուրույն վարել մեքենա, այցելել մարզական միջոցառումների և ծառայել բանակում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան