ԱՄՆ-ում նավթի գները նվազել են 8%-ով
Էլեկտրոնային առևտրի արդյունքներով ԱՄՆ-ում նավթի գները նվազել են 8%-ով: Գազետա.ռու-ի փոխանցմամբ, դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո։
Նշենք, որ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրել է սեպտեմբերի 1-ից չինական արտադրանքի վրա 10%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու մասին։ Մաքսատուրքերը տարածվում են 300 մլրդ դոլարի չափով արտադրանքի վրա:
Որոշումն ընդունվել է ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների վերջին փուլից հետո։ Նա նշել է, որ երկխոսությունը կրել է «կառուցողական» բնույթ։