13:01 02/08/2019 Հայաստան

Արմեն Գևորգյան. Օտարերկրյա ներդրումներ. ինչ պետք է անել դրանք ստանալու համար

Tert.am–ը հրապարակել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադարձել է օտարերկրյա ներդրումներին։

Հեղինակը նշում է, որ Հայաստանի պարագայում պոտենցիալ ներդրումներ կարելի է ակնկալել Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև՝ արաբական երկրներից։ Դրանք խիստ տարբեր ուղղություններ են և պահանջում են աշխատանքի տարբերակված մոտեցումեր։ Ըստ նրա՝ կարելի է նաև ներդրումներ ակնկալել Չինաստանից։ Սակայն այս դեպքում, որպես կանոն, ներդրողները պահանջելու են կառավարության երաշխիքները, ինչը համարյա նույնն է, ինչ պետության կողմից ֆինանսների ներգրավումն ու համապատասխանաբար պետական պարտքի ավելացումը։ Արմեն Գևորգյանը նաև նշում է, որ հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին ու Քուվեյթին, և կիսվում իր պատկերացումներով այս երկրների ներդրողների մասին։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

2018թ․-ի  իրադարձություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակն անհրաժեշտություն է առաջացնում  վերլուծելու տնտեսության մեջ ներդրումների հնարավոր աղբյուրները՝ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից։ Շատերին թվում էր, որ երկրում օտարերկրյա ներդրումների բուռն ներհոսք կլինի, իսկ կառավարությունը նույնիսկ ստիպված կլինի ընտրություն կատարել ներդրողների միջև։ Սա քաղաքական փոփոխությունների առաջին ամիսների մթնոլորտն էր։  Սակայն դա տեղի չունեցավ։ Դա տեղի չունեցավ նաև խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա տեղի չի ունենա նաև առաջիկայում, եթե․․․

Որպես կարևոր սկիզբ մենք պարտավոր ենք հասկանալ, որ մեր նման երկրներում ներդրումները մեծ հոսքերով չեն գալիս, նույնիսկ հեղափոխություններից հետո։ Նրանց պետք է գայթակղել, համառորեն հրավիրել, հրապուրել։ Ամենայն հավանականությամբ Հայաստանի նոր կառավարությունը ենթադրում էր, որ Սաակաշվիլիի Վրաստանի օրինակով  Հայաստանը նույնպես կողողեն ֆինանսական միջոցներով և ներդրումային նախագծերով։ Մեր հարևան երկրի դեպքում ներդրումները խիստ աշխարհաքաղաքական բնույթ են կրել։ Իսկ վերջին տարիների ներքաղաքական փոփոխությունները նախկին խորհրդային երկրներում՝ Ուկրաինայում, Մոլդովայում, Ղրղզստանում, ապացուցեցին լրիվ հակառակը, այդ պետություններում հնարավոր ներդրումների համար արգելակներ դարձան  անկայուն քաղաքական միջավայրն ու չափից ավելի հեղափոխական ձգտումների առկայությունը։ Մասնավոր, քաղաքականության հետ չկապակցված փողերը սիրում են անվտանգ միջավայր, դրանք չափազանց զգայուն են։ Այդ իսկ պատճառով միշտ հարկավոր է հարց տալ․ ինչո՞ւ օտարերկրյա ներդրողը, ով հայ չէ, պետք է իր միջոցները ներդնի Հայաստանում և ոչ թե, ասենք, Արևելյան Եվրոպայի կամ Հարավարևելյան Ասիայի այս կամ այն երկրում։ Ո՞րն է մեր երկրի մրցակցային առավելությունը։ Շատ հաճախ է հնչում նաև հետևյալը՝ աշխարհում բավականին շատ են հայկական ծագմամբ կայացած և հաջողակ գործարարները, իսկ ինչո՞ւ նրանք բիզնես ներդրումներ չեն կատարում  այսօր իրենց պատմական հայրենիքում։             

Այս փուլում, առայժմ, ըստ պաշտոնական վիճակագրության և հրապարակումների, մենք ստիպված ենք բավարարվել ներքին ռեսուրսներով և արտաքին պետական պարտքի ներգրավմամբ։ Արդեն իսկ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը մեզ խոստացել են տրամադրել ոչ ավել, ոչ պակաս՝ 750 մլն դոլար։ Սա ենթադրում է աստիճանաբար համակերպում այն իրավիճակի հետ, երբ ուղղակի ներդրումների վրա հույս դնել չի կարելի և ստիպված պետք է մեծացնել պետական պարտքի բեռը։ Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ մասնավոր ներդրումներն ուղղակի արդյունք են ապահովում․ դրանք  իրական փողեր են, կոնկրետ աշխատատեղեր, լրացուցիչ ուղղակի մուտքեր դեպի տարբեր մակարդակի բյուջեներ։

Ուրեմն պետք է մտածել և գործել շատ ավելի համակարգված, հասկանալով որտեղից ինչ ակնկալիքներ են հնարավոր։ Ներդրումներ բերելը ահռելի բարդ գործ է՝ պահանջում է իսկապես համակարգված և գրագետ աշխատանք։ Այստեղ զգացմունքային դրսևորումները, անհիմն ակնկալիքները, արագ արդյունքի  ձգտումը ուղղակի անտեղի են և կվնասեն գործին։ Գրագետ, համառ և համբերատար աշխատանք է պետք։ Սա ասում է մի մարդ, ով երկար տարիներ աշխատել է այդ ուղղությամբ և կարողացել է մեր պետության համար որոշակի  արդյունքներ ապահովել։        

Մեր պարագայում պոտենցիալ ներդրումներ կարելի է ակնկալել Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև՝ արաբական երկրներից։ Դրանք խիստ տարբեր ուղղություններ են և պահանջում են աշխատանքի  տարբերակված մոտեցումեր։ Առաջին երեք դեպքերում ներդրումները մեծ մասամբ կրում են ծայրահեղ հայրենասիրական կամ խիստ պրագմատիկ բնույթ, քանի որ նման ցանկություն ունեցողները հիմնականում կամ հայկական ծագում ունեն կամ կապված են հայկական շրջանակների հետ կամ էլ,  ժողովրդական լեզվով ասած,  «չոր բիզնեսմեններ» են։

Կարելի է նաև ներդրումներ ակնկալել Չինաստանից։ Սակայն այս դեպքում, որպես կանոն, ներդրողները պահանջելու են կառավարության երաշխիքները, ինչը համարյա նույնն է, ինչ  պետության կողմից ֆինանսների ներգրավումն ու համապատասխանաբար պետական պարտքի ավելացումը։ Այս մոտեցումը չի ողջունվի միջազգային ֆինանսական կազմակերպությունների մեր գործընկերների կողմից։

Արաբ ներդրողները, ունենալով պրագմատիկ և գործնական բնավորություն, մեծ կարևորություն են տալիս զգացմունքային բաղադրիչին, նրանց համար հատկապես կարևոր է բանակցությունների գործընթացը, գործընկերների հետ շփումները, ներդրողի նկատմամբ վերաբերմունքն ու ուշադրությունը։ Արաբական երկրներ ասելով, առաջին հերթին նկատի ունենք Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարն ու Քուվեյթը, մասամբ նաև՝ Լիբանանը։

Ի դեպ, հենց այս տարածաշրջանի՝ հատկապես Էմիրությունների ներկայացուցիչներն են Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո վրացական տնտեսության մեջ կատարել առաջին ներդրումները և այսօր էլ շարունակում են ներդրումներ կատարել, այդ թվում՝ ունենալով արևմտյան ազդեցության կենտրոնների երաշխիքներն այդ ներդրումների անձեռնմխելիության և երկարատևության մասով։

Փորձեմ կիսվել իմ որոշ պատկերացումներով, թե ինչու է հարկավոր առանձնահատուկ ուշադրություն դարձնել Ծոցի այս երեք երկրների վրա՝ ելնելով ինչպես այդ երկրների պետական էլիտայի, այնպես էլ գործարար համայնքի հետ աշխատանքի իմ երկարամյա փորձից։

1. Արաբական մասնավոր ներդրումների առավելությունն այն է, որ այն միանգամից «երեքը մեկում» է։

- Պոտենցիալ ներդրողների մոտ սեփական ֆինանսական միջոցների առկայությունը, այլ կերպ ասած՝ «փող կա»,

-Արաբ ներդրողը, սկսելով նախագիծը, անպայման կբերի համապատասխան ոլորտի նոր տեխնոլոգիաներ,

- Արաբ ներդրողը Հայաստանում անձամբ ինքը չի զբաղվի բիզնեսով, այլ կներգրավի բարձր որակավորում ունեցող կառավարիչների թիմ։

Այսպիսով` ստացվում է երեքը՝ մեկում․ ֆինանսներ+տեխնոլոգիաներ+կադրեր։

Վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ այլ տարածաշրջաններից եկող ներդրումների պարագայում, որպես կանոն, բացակայում են վերոնշյալ բաղադրիչներից մեկը կամ երկուսը։

2. Ինչո՞ւմ է կայանում փոխադարձ շահն ու ստեղծված առավելությունը։

· Ծոցի երկրները կարող են դառնալ հայկական ապրանքների (բացի ալկոհոլից)  սպառման պոտենցիալ նոր շուկաներ, ինչը կնվազեցնի մեր արտադրողների կախվածությունը ավանդական շուկաներից, ինչպես նաև հնարավորություն կտա ընդարձակել արտադրական հզորությունները։

· ՀՀ-ից ծառայությունների, այդ թվում՝  տեղեկատվական տեխնոլոգիաների արտահանում։

· Երկկողմ տուրիզմ:

· Ներդրողներից շատերը հետաքրքրված են իրենց արտադրությունները անկայուն ներքաղաքական իրադրություն ունեցող երկրներից, օրինակ՝ Կենտրոնական և Հյուսիսային Աֆրիկայից նոր երկրներ տեղափոխելու հնարավորություններով։

· Ինտենսիվորեն աճում է Ծոցի երկրների մասնավոր ներդրողների հետաքրքրությունը ՀՀ գյուղատնտեսության նկատմամբ։

· Դիտարկվում են նոր նախագծեր անշարժ գույքի (հյուրանոցների կամ բնակելի համալիրներ), ինչպես նաև հանրային սննդի և առևտրի ոլորտներում։

· Հետաքրքրություն է ներկայացնում նաև ՀՀ-ի միջոցով ԵԱՏՄ շուկա ներթափանցելու հնարավորությունը։

· Զարգանում է միջպետական երկխոսությունը, ձևավորվում են նոր հարաբերություններ։ Էմիրություններն ու Քուվեյթը իրենց դեսպանություններն են բացել Երևանում, իսկ Հայաստանը շուտով առանձին դեսպանատուն կունենա նաև Քաթարում:

· ՀՀ-ը զարգացնում է այդ երկրների հետ կրթական-մշակութային համագործակցությունը, իսկ վերջին շրջանում կողմերը սկսել են դիտարկել համագործակցությունը նաև այլ ոլորտներում, օրինակ՝ ռազմատեխնիկական համագործակցության։ Փոխադարձաբար կարող են հետաքրքրություն ներկայացնել պետական կառավարման համակարգի, նորարարության և նոր տեխնոլոգիաների զարգացման, կրթության և առողջապահության ոլորտներում փորձն ու աշխատանքը։

·  Ոչ պակաս կարևոր ևս մեկ հանգամանք. այդ պետությունների հայ համայնքները։ Կան զգալի թվով  հայկական ծագմամբ հաջողակ գործարարներ, ովքեր ունեն անհրաժեշտ կապեր և հնարավորություններ ուղղորդելու, համոզելու տեղացի գործարարներին Հայաստանում համատեղ կամ նույնիսկ անհատապես ներդրումներ անելու։

3. Ուրիշ ի՞նչը կարող է խրախուսել Ծոցի երկրների ներկայացուցիչների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ.

- Ամենաբարձր մակարդակում շփվելու և իրենց հարցերը լուծելու հնարավորություն, ընդ որում՝ գործընկերների նկատմամբ ունենալով վստահության մեծ մակարդակ։ Անձնական երաշխիքների գործոնն այս երկրների մենթալիտետի ու ավանդույթների առանձնահատկությունն է։

- Երկրում անվտանգությունն ու պոտենցիալ ներքին քաղաքական կայունությունը, տեղի բնակչության լոյալությունն ու բարյացակամությունը, կրոնական հանդուրժողականությունը և այլն։

- Առանց վիզայի ՀՀ այցելելու հնարավորությունը և ինտենսիվ ավիահաղորդակցության առկայությունը, թռիչքի համեմատաբար կարճ տևողությունը։

- Որակյալ աշխատուժի առկայությունը՝  բնակչության կրթական մակարդակը, ինչպես նաև, ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, արաբերեն խոսող մարդկանց մեծ թիվը՝ Սիրիայի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հայկական սփյուռքի ներկայացուցիչների շնորհիվ։

4. Ի՞նչն է խոչընդոտում Ծոցի ներդրողների պոտենցիալ ակտիվությանը։

- Տարածաշրջանի հիմնական ներդրողները գտնվում են սպասման ռեժիմում և նոր «երաշխավորների» փնտրտուքի մեջ․ ներդրողները շփոթված իրավիճակում են հայտնվել, չեն կարողանում կողմնորոշվել՝ շարունակե՞լ իրենց նախագծերը, թե՞ դադար վերցնել։ Ներդրողներից շատերը ունեին իրենց կապերն ու երաշխավորները։

- Առկա ներդրողները հայտնվեցին մի իրավիճակում, երբ տեղի գործիչները՝ պետական և տեղական պաշտոնյաները շատ հաճախ փորձում են «իրենց ձեռքերը տաքացնել» այդ նախագծերում․ ապրանքները վաճառել կամ ծառայությունները մատուցել ավելի թանկ, քան դրանց շուկայական արժեքն է, միայն այն պատճառով, որ ներդրողները Ծոցի երկրներից են։

- Չկան նոր, հետաքրքիր ու մասշտաբային առաջարկություններ և կոնկրետ ներդրումային նախագծեր։

5. Ի՞նչ է պետք անել․

-  Ստեղծել գործարարների մշտական գործող ֆորում, սկզբնական փուլում Հայաստանի և Էմիրությունների միջև։ Դա կլինի ինքնատիպ ոչ պաշտոնական հարթակ՝ տեղեկատվության, ծրագրերի և գաղափարների փոխանակման համար։ Այս հարթակի միջոցով իշխանությունները կկարողանան ձեռքը պահել ներդրողների հիմնական տրամադրությունների և անհանգստությունների զարկերակի վրա։

- Հայաստանը ինտենսիվորեն պետք է մասնակցի այդ երկրներում անցկացվող ամենամյա թեմատիկ ցուցահանդեսներին։ Պետությունը պետք է այս հարցում օգնի մասնավոր հատվածին։ Շատ ինտենսիվ է պետք պատրաստվել Դուբայում անցկացվելիք «Էքսպո-2020»-ին, արժանիորեն ներկայացնել Հայաստանը այդ կարևոր միջազգային համաժողովում։ Դա լինելու է Նոր Հայաստանի դեմքը։ Շատ քիչ ժամանակ է մնացել։

-  Մշակել նոր տրանսպորտային սխեմաներ՝ Հայաստանից ապրանքները Էմիրություններ մատակարարելու համար։ Ի դեպ, այս տեսանկյունից հարկավոր է մանրամասն ուսումնասիրել Թուրքիայից դեպի Քաթար նմանատիպ մատակարարումների  սխեմաները, երբ վերջինս հարևան երկրների կողմից ենթարկվեց բլոկադայի։

- Ծոցի երկրներում գործում են բազմաթիվ սուվերեն և ներդրումային հիմնադրամներ, որոնք կարող են միջոցներ տրամադրել ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև ուղղակիորեն մասնակցել այդ ծրագրերին։ Այս հիմնադրամների հետ քննարկելու համար մենք պետք է ունենանք հնարավոր ծրագրերի և նախագծերի շատ հետաքրքիր փաթեթ, այդ թվում՝ մասնավոր-պետական համագործակցության շրջանակներում։

-  Պատրաստ լինել անվերադարձ հիմունքներով տրամադրել պետական ակտիվներ՝ ներդրումների և ապագա բարելավումների դիմաց։

- Պետական մասնակցությամբ ստեղծել համատեղ արտահանման կենտրոններ՝ Ծոցի երկրներ արտահանվող ապրանքների միասնական ստանդարտով։ Օրինակ՝ ապահովել խմելու ջրի մատակարարում մեկ ընդհանուր ապրանքանիշի ներքո՝ այն գնելով տեղի արտադրողներից․ նույնը նաև ջեմերի, մուրաբաների,  հյութերի և վերամշակված այլ արտադրատեսակների համար։ Այս առումով պետությունը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի՝ բարձրացնելով  բոլոր այն ծառայությունների արդյունավետությունը, որոնք երկրում իրականացնում են սանիտարական և արտադրության որակի վերահսկողություն։

- Հայաստանում նոր, տարածաշրջանային նորարարական հետազոտությունների արաբական կենտրոնի ստեղծման նախաձեռնում․ այն կարող է դառնալ իր տեսակի մեջ առանձնահատուկ կրթական-հետազոտական կազմակերպություն՝ ամերիկյան կամ սլավոնական համալսարանի օրինակով։

- Արաբ ներդրողների համար կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում մասշտաբային տվյալների կենտրոնների (Data Center) հիմնումը՝ հաշվի առնելով կլիմայական առանձնահատկությունները. դրան առաջին հերթին կարող են նպաստել բարձր լեռնային շրջանների, ՏՏ ոլորտում բարձր որակավորմամբ մասնագետների առկայությունը։

- Չպետք է խոչընդոտներ ստեղծվեն արաբ ներդրողների համար միայն այն պատճառով, որ վերջիններս իրենց ծրագրերը սկսել են իրականացնել կամ նախապատրաստել իրականացման նախորդ իշխանությունների օրոք․ դա շատերին վախեցնում է և ստիպում դադար վերցնել։ Դեպքերը մեկ-երկուսն են, սակայն անհանգստությունը համատարած է դառնում։

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:18
Նպատակը Գագիկ Ծառուկյանի հեռացումն է ու ՀԱՕԿ նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրությունը
Հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում կանխատեսում է, որ Գագիկ Ծառուկյանը կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից։...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Առկա բարդ իրավիճակում Սյունիքում, փոխանակ զբաղվեն իրենց գործով, առաջնայնությունը տալիս են ինչ-որ մանրմունր հարցերին
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզային լրատվամիջոցներից մեկը հունվարի 20-ին նախաձեռնել է հասարակական կարծիքի հարցում՝...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանը առաջիկայում հանրությանը կներկայացնի առանց տոմսի երթևեկելու համար 50 հազար դրամով տուգանելու հիմքերը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները նոր ձև են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետի վիճի արդյունքում թիրախում է հայտնվել Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
08:38
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:34
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Շվեյցարիա
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}