Սիբիրում լայնածավալ հրդեհները լուսանկարել են տիեզերքից
Սիբիրում մոլեգնող անտառային հրդեհները լուսանկարել են տիեզերքից։ Նկարում պատկերված են այրված հսկայական տարածքներն ու ծխի խիտ շերտերը, գրում է korrespondent.net-ը։
Ռուսաստանում անտառային հրդեհների մակերեսը հասել է ավելի քան 2,7 միլիոն հեկտարի: Լուսանկարը հրապարկվել է «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության կայքում։ Լուսանկարում երևում է Երկրի մակերևույթի վրա մուգ գույնի հսկայական բծերը. դա հրդեհված անտառի տարածքն է։
Նշվում է նաև, որ երկրի Գործառնական մոնիտորինգի գիտական կենտրոնում ռուսական տիեզերական համակարգերը հետևում են Կրասնոյարսկի երկրամասում, Բուրյաթիայում, Իրկուտսկի շրջանում և Սիբիրի այլ շրջաններում բռնկված հրդեհներին:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացի վերլուծաբանի կարծիքով, Թուրքիան հավակնություններ ունի Սիրիայի հողերի նկատմամբ
- Պուտինը հրահանգել է բանակը ներգրավել Սիբիրում անտառային հրդեհների մարմանը
- Սիբիրում հրդեհների մարման աշխատանքներում ներգրավվել է 42 հազար մարդ
- Սիբիրում հրդեհներից 34 մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում