Խաչատուրյան քույրերի փաստաբանը հերքել է, որ նրանց հոր դեմ ՔԿ-ն հրաժարվել է գործ հարուցել
Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը, թե ՌԴ Քննչական կոմիտեն հրաժարվել է գործ հարուցել նրանց սպանված հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ, համարել է վաղաժամ։ Նրա խոսքով, ամեն ինչ մի փոքր այլկերպ է։
«Իրականում որևէ տեղեկատվություն չկա։ Մենք այդ մասին արդեն ասել ենք. սկզբում, ըստ ընթացակարգի, ընդունվում է մերժման մասին վճիռը և այն արդարացնող չէ: Եթե Միխայիլ Խաչատուրյանի ազգականները բողոքարկեն վճիռը, որում նշված է, որ նա հացագործ է, ապա գործ կհարուցվի: Վճիռը միջանկյալ փուլ է»,- 360tv.ru-ի հաղորդմամբ՝ պարզաբանել է փաստաբանը:
Նրա խոսքով, եթե նման որոշում է տրվել քննիչներին, ապա այդ փաստաթուղթը դեռ որևէ մեկն իր աչքով չի տեսել։ Այդ պատճառով բոլոր լուրերը, որ քննությունը հրաժարվել է հարուցել քրեական գործ, դեռ չի համապատասխանում իրականությանը։
Այժմ կողմերը ծանոթանում են գործի նյութերին։ Փաստաբանի խոսքով, դա մոտավորապես 30 հատոր է։
Հիշեցնենք, որ վերջնական մեղադրանք եզրակացությամբ, երեք քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության հոդվածով։ ՌԴ Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի գործից առանձնացրել է նրանց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանին վերաբերող նյութերը, որի գործողություններում խոշտանգման, սեռական բնույթի բռնի գործողությունների և սեռական բնույթի գործողությունների պարտադրանքի նշաններ կան։
ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները հաստատել են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը կրկին երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերի փաստաբանը հայտնել է ցուցմունքները կեղծելու մասին
- Խաչատուրյան քույրերի գործի հիման վրա ներկայացում է բեմադրվում
- Քննությունը Խաչատուրյան քույրերի հոր գործողություններում դիտարկել է խոշտանգում և սեռական բռնություն
- Մոսկալկովա. Դատարանը պետք է հաշվի առնի Խաչատուրյան քույրերի նկատմամբ բռնությունների հանգամանքներին
- Խաչատուրյան քույրերից կրտսերին առանձին են դատելու
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Ակցիա ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Սերժ Թանկյանն աջակցություն է հայտնել Խաչատուրյան քույրերին
- Պիկետ Մոսկվայում՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Խաչատուրյան քույրերի փաստաբանները բողոք են ներկայացրել ՔԿ նախագահին
- Վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացվել Խաչատուրյան քույրերին