Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 900 անգամ
Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նշենք, որ հուլիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում