Երևան-Սևան ճանապարհին պայթունի հետևանքով առաջացել է մոտ 5 մ երկարությամբ փոս
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի ունեցախ պայթյունի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել է մոտ 0.6 մ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի:
Պայթյունի հետևանքով վնասվել են «Patriot Nissan» և «Range Rover» մակնիշների ավտոմեքենաները:
Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Հարակից հրապարակումներ`
- Քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի հանգամանքերը պարզելու ուղղությամբ
- Դեպքի վայրից փախած մեքենան հայտնաբերվել է
- Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունը որակվել է որպես սպանության փորձ
- Պայթյուն Երևան-Սևան ավտոճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում