Պեկինի լողավազաններից մեկում քլորի արտահոսքի հետևանքով 61 մարդ է հոսպիտալացվել
Պեկինի հարավ-արևմուտքում գտնվող լողավազաններից մեկում գազանման քլորի արտահոսք է տեղի ունեցել։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ դրա հետևանքով 61 մարդ է հոսպիտալացվել։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Ֆանշան թաղամասում գտնվող «Ժույլայ» լողավազանում: Այցելուների մեծ մասը գլխապտույտ ու սրտխառնոց է ունեցել, ինչից անմիջապես հետո տեղական իշխանությունները տարհանել են բոլոր այցելուներին, իսկ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Այսօր առավոտյան, Պեկինի ժամանակով ժամ 4-ի դրությամբ, հիվանդանոցներում է գտնվում 38 մարդ, 23-ը դուրս է գրվել:
Ներկա պահին քննչական հատուկ հանձնաժողովը ստուգում է իրականացնում ՝պարզելու արտահոսքի պատճառները։