«Սևանում արդեն չկան բավարար ու անվտանգ պայմաններ՝ խեցգետինների ապրելու համար». Բնապահպանի տուն
«Բնապահպանի տուն» նախաձեռնություն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է Սևանի ստորջրյա վիճակի մասին։
«Ձկների համար ուտելիքը ավելի քան շատ է։ Ուղղակի այդ խեղճ արարածները չեն հասցնում բազմանալ, որովհետև նրանց անընդհատ, անկանոն որսում են։ Սևանի հատակին կան բազմաթիվ, հարյուրավոր հնացած ու լքված ռակալովկաներ` խեցգետնի թակարդներ, որոնք մաշվել, կտրվել ու մնացել են, բայց խեցգետինները շարունակում են խճճվել ու մնալ դրանց մեջ։ Այդ պատճառն արդեն իսկ բավական է խեցգետնի պոպուլյացիան էապես կրճատելու համար։ Այսինքն հատակին ամենուրեք թափված թակարդները շարունակում են բռնել ու սպանել խեցգետիններին ու դրանք այդպես էլ հավերժ կմնան այնտեղ, եթե հայ սուզորդները անձնվիրաբար չմաքրեն ու չհանեն դրանք դուրս։
Սակայն դա այս պահին մեծ օգուտ չի տալիս։ Այս վիճակի համար պատասխանատու են միայն ու միայն ձկնորսները, որոնք ուղղակի թքած ունեն, որ իրենց թակարդները պոկվել ու մնացել են ջրի տակ։ Այդքանից հետո նրանք էլի ու էլի են թակարդներ լցնում լիճը, որոնք իհարկե շուտով էլի կփտեն, կպոկվեն ու կմնան հատակին։ Կարճ ասած լճում արդեն չկան բավարար ու անվտանգ պայմաններ խեցգետինների ապրելու համար։ Սևանը իրանով դարձել է թակարդների թափոնավայր և անիմաստ, անօգուտ, աննպատակ սպանում է խեցգետիններին։
Քանի որ բոլորս ենք պարտական Սևանա լճին դարեր շարունակ, առանձնապես պատերազմի ժամանակ մեզ կերակրելու ու փրկելու համար, առաջարկում եմ շրջակա միջավայրի նախարարությանը դիմել ArmDiving ակումբին, հովանավորել նրանց ու զբաղվել այս կարևոր խնդիրով նույնպես։ Հավատացեք, որ սա նույնպես լուրջ հարց է և այն անտեսել չի կարելի»։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Սևանի հարցում չպետք է բավարարվել լալահառաչ գրառումներ անելով
- Բարդուխ Գաբրիելյան. Սևանի կանաչումն արդեն ահազանգ չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան