Տեղական կարագի արտադրությունը զգալի աճել է
Հայաստանում կարագի արտադրությունը զգալի աճել է։ Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից, այս տարվա հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 447.2 տոննա կարագ, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 1.8 անգամ ավելի է։
Նշենք, որ 2018 թ-ի հինգ ամիսներին արտադրվել է 252.2 տոննա կարագ։
Ինչ վերաբերում է մարգարինին, ապա այստեղ ևս արտադրության ծավալներն ավելացել են։ Մասնավորապես, այս տարվա հունվար-մայիսին արտադրվել է 29 տոննա մարգարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 22.4%-ով։
Դրան զուգահեռ այս տարվա հինգ ամիսներին 49.8%-ով նվազել է զտած յուղերի արտադրությունը։ Նշենք, որ հունվար-մայիսին արտադրվել է 173 տոննա յուղ, իսկ 2018 թ-ի հինգ ամսիներին՝ 344.4 տոննա։