Այս տարվա հինգ ամիսներին Հայաստանում արտադրվել է 209.9 տոննա օճառ
Տեղական օճառի արտադրության ծավալները շարունակում են աճել։ Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019 թվականի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 209.9 տոննա օճառ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 34%-ով։
Նշենք, որ միայն այս տարվա մայիսին արտադրվել է 42.3 տոննա օճառ։
Ըստ վիճակագրության՝ 17%-ով աճել է լվացող և լվացքի միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2019թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 1 552.4 տոննա լվացող միջոցներ, իսկ 2018թ-ի նույն ժամանակահատվածում՝ 1 327.0 տոննա: