Թուրքիային մատակարարված S-400-ները չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի անվտանգային համակարգին
Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ի ընդհանուր անվտանգային համակարգում։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ն չի նախատեսում Թուրքիային մատակարված S-400-ները ինտեգրել անդամ երկրներից որևէ մեկի անվտանգային համակարգին»,- ասել է շվեդ պաշտոնյան։
Ավելի վաղ Ռուսաստանը ավարտել էր S-400-ների առաջին խմբաքականի մատակարարման աշխատանքները Թուրքիային։ Դրանք սկսվել էին հուլիսի 12-ին և ավարտվել հուլիսի 25-ին։
S-400-ների երկրորդ խմբաքանակը Ռուսաստանը Թուրքիային պատրաստվում է մատակարարել գալիք տարվա գարնանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան