Սիբիրում անտառային հրդեհների մարմանը ներգրավված է 10 հազար մարդ
Սիբիրում և Հեռավոր Արևելքում բռնկված անտառային հրդեհների մարման աշխատանքներում ներգրավված են շուրջ 10 հազար մարդ և 3 հազար միավոր տեխնիկա: Այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
«Հրդեհների մարմանը մասնակցում են 70 օդանավեր: Նախորդ օրերի ընթացքում օդանավերի միջոցով 993 տոննա ջուր է լցվել այրվող անտառների վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Գերատեսչության ներկայացուցիչը նաև հավելել է, որ 526 մարդուց բաղկացած օդային խմբերը և 19 միավոր տեխնիկան պատրաստ վիճակում են գտնվում՝ անհրաժեշտության դեպքում միանալու աշխատանքներին։
Հարակից հրապարակումներ`
- Սիբիրում լայնածավալ հրդեհները լուսանկարել են տիեզերքից
- Պուտինը հրահանգել է բանակը ներգրավել Սիբիրում անտառային հրդեհների մարմանը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում