Համահայկական հանրահավաք Արցախում՝ Ամառային 7-րդ խաղերին ընդառաջ
Օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում տեղի կունենան Համահայկական ամառային 7-րդ խաղերը: Արցախի կառավարությունից հայտնում են, որ բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում:
«Համահայկական խաղերը սպորտի միջոցով «Հայաստան, Արցախ, Սփյուռք» եռամիասնության, համերաշխության գաղափարներ է տարածումն համայն հայության շրջանում:
Աշխարհասփյուռ հայերի մասնակցությամբ այս կարևոր միջոցառման մեկնարկից առաջ, օգոստոսի 5-ին, ժամը 19.00 տեղի կունենա մեր ազգային միասնականությանն ուղղված համահայկական հանրահավաք՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:
Ձեր մասնակցությունն այս կարևոր միջոցառումներին և մեկ անգամ կփաստի համազգային գերակայությունների նկատմամբ մեր միասնական դիրքորոշման հստակեցման, մեր ուժերը համախմբելու և բռունցքվելու կարողությունը»,- հայտնում են ԱՀ կառավարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԱԾ-ն Համահայկական 7-րդ ամառային խաղերին ուժեղացված ծառայություն կիրականացնի
- Համահայկական ամառային խաղերի օտարերկրյա մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի պետական տուրքի վճարումից
- Բակո Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունը Արցախի կյանքում
- Համահայկական խաղերի երրորդ ջահը կվառվի Արցախում
- Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվել է Խոր Վիրապում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին