Բրեդ Փիթն ու Դի Կապրիոն «Օսկարի» կառաջադրվեն տարբեր անվանակարգերում
Ամերիկացի հայտնի դերասաններ Բրեդ Փիթն ու Լեոնարդո Դի Կապրիոն «Օսկարի» են առաջադրվելու տարբեր անվանակարգերում՝ Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում դերերի համար:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Դի Կապրիոն կներկայացվի «Լավագույն դերասան», իսկ Փիթը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում: Փորձագետները կարծում են, որ երկուսն էլ գերազանց են խաղացել և հավասարապես կարող են հավակնել «Օսկարի» «Լավագույն դերասան» անվանակարգում: Ֆիլմում նկարահանվել են նաև Մարգո Ռոբբին, Էմիլ Հիրշը, Մարգարեթ Կուելլին, Թիմոթի Օլիֆանթը և այլք:
«Օսկարի» 92-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2020 թվականի փետրվարի 9-ին, մրցանակ կշնորհվի 24 անվանակարգում:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանն արգելել էր Բրեդ Փիթին մոտենալ Դի Կապրիոյին
- Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
- Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին