Հարրի Փոթերի մասին 1 ֆունտով ձեռք բերված գիրքը վաճառվել է 28,5 հազարով
Հարրի Փոթերի մասին առաջին գիրքը, որում հրատարակման ժամանակ մի քանի սխալներ են թույլ տրվել, Անգլիայում աճուրդում վաճառվել է 28,5 հազար ֆունտ սթերլինգով (35 հազար դոլար)։ ՏԱՍՍ-ը, հղում անելով Sky News-ին, գրում է, որ աճուրդն անցկացրել է Hansons Auctioneers աճուրդային տունը հենց Հարրի Փոթերի, նաև ֆանտաստիկ պատմության հեղինակի՝ Ջոան Ռոուլինգի ծննդյան օրը՝ հուլիսի 31-ին։
Խոսքը գնում է «Հարի Փոթեր և փիլիսոփայական քար» գրքի առաջին՝ 1997 թվականի հրատարակչության մասին։ Այն տպագրվել է 500 օրինակով։
Գրքի նախկին տերը՝ 54-ամյա գրասենյակային աշխատողը, նախընտրել է չհայտնել իր անունը։ Նա ձեռք էր բերել գիրքը շուրջ 20 տարի առաջ 1 ֆունտով։
«Ես չեմ կարող հավատալ դրան։ Ես հույս ունի, որ նման արդյունք կլինի, բայց իրականում երբեք չէի հավատում դրան, որ իմ գիրքը հասել է այդ գնի»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան