Ճապոնիայում երկու մարդու մահապատժի են ենթարկել
Ճապոնիայում նախօրեին մահապատիժ են իրականացրել երկու մարդու նկատմամբ։ Киодо գործակալությանը հղում անելով՝ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ մահապատժի ենթարկվածների անունները չեն հրապարակվում:
Մահապատիժն իրականացրել են առավոտյան՝ արդարադատության նախարար Տակասի Յմասիտայի հրամանով: Վերջին անգամ պատժի բարձրագույն այս միջոցը Ճապնիայում կիրառվել էր անցյալ տարվա դեկտեմբերին՝ երկու դատապարտյալների նկատմամբ։
Աղբյուրը գրում է, որ ներկայումս Ճապոնիայում մահապատժի ենթակա 100-ից ավելի մարդ կա։ Որպես կանոն, մահապատիժները կատարվում են կախաղանով, բայց ոչ անմիջապես, այլ դատական վճռից մի քանի տարի անց: