Նինո Կատամաձեն չեղարկել է 2020 թ-ին Մոսկվայում կայանալիք համերգը
Վրաց երգչուհի Նինո Կատամաձեն չեղյալ է հայտարարել իր մոսկովյան համերգը, որը պետք է կայանար 2020 թվականի մարտին: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն։
Ավելի վաղ դերասանուհին հայտարարել էր, որ համերգներով հանդես չի գա Ռուսաստանում Թբիլիսում իրադարձությունների պատճառով և միանում է ցուցարարներին։
Նշենք, որ երգչուհուն վրացիները քննադատել էին «Усадьбе Jazz» փառատոնին ելույթ ունենալու համար, որից հետո նա հայտարարել էր՝ սա նրա վերջին համերգն է Ռուսաստանում։
Ավելի ուշ, վրաց երգիչ Սոսո Պավլիաշվիլին մեկնաբանել էր Նինո Կատամաձեի՝ Ռուսաստանում համերգներում չունենալու մասին հայտարարությունը: «Նինո Կատամաձեն ինքն է որոշումներ կայացնում: Ես այդպես չէի վարվի, բայց ես նրան չեմ քննադատում և խնդրում եմ` մի դատապարտեք նրան, քանի որ նա շատ տաղանդավոր մարդ է: Միգուցե, ժամանակի ընթացքում Նինոն կրկին համերգներ կունենա Ռուսաստանում»,- հայտարարել էր Պավլիաշվիլին:
Նրա խոսքով՝ նման իրավիճակում զգացմունքներին ազատություն տալը ճիշտ չէ:
Հարակից հրապարակումներ`
- Ես այդպես չէի վարվի , բայց մի դատապարտեք Կատամաձեին. Սոսո Պավլիաշվիլի
- Նինո Կատամաձեն հեռացրել է ՌԴ-ում ելույթ չունենալու մասին գրառումը
- Նինո Կատամաձեն բոյկոտում է ՌԴ-ում համերգները