Քաղաքական 13:13 05/08/2019 Հայաստան

«Սասնա ծռերի» պահանջները՝ վարչապետին

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր հանրահավաքում Նիկոլ Փաշինյանին առաջարկվող ելույթի հիմնական թեզիսները Ազգային շահերը և գերակայությունները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում արտահայտի հետևյալ տեսակետները:

1) Այսօր համաշխարհային և տարածաշրջանային, առաջին հերթին՝ Չինաստանի Մեկ գոտի - մեկ ուղի կամ նոր Մեծ Մետաքսի ճանապարհի եվրասիական նախաձեռնությամբ պայմանավորված, զարգացումներն էապես մեծացնում են Արցախի, իսկ դրա միջոցով՝ ամբողջ Հայկական գործոնի, կարևորությունը։ Հայկական գործոնը կարող է կայանալ, եթե Արցախն առնվազն այսօրվա սահմաններով լինի Երևանի լիակատար կառավարման տակ։ Պատճառն այն է, որ Արցախի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված զինված ուժերի հասանելիության տարածքում է գտնվում Գանձակի հաղորդակցային հանգույցը, որտեղով անցնում է Մեծ Մետաքսի ճանապարհի ճյուղերից մեկը։

Բացի այդ՝ Արցախի մասում Իրանի հետ սահմանային հատվածի շնորհիվ հայ-իրանական սահմանը նախկին Մեղրու նեղ ու խոցելի միջանցքի փոխարեն վերածվում է ավելի քան 150 կմ երկարությամբ աշխարհաքաղաքական կայուն հենարանի և կամրջի՝ էապես մեծացնելով Հայաստանի տարածաշրջանային կարողությունները։ Մինչդեռ Իրանի հետ սահմանի Արցախյան հատվածի կորուստը և այն օտարի վերահսկողության տակ հայտնվելը միանգամայն խոցելի և երկրորդական է դարձնում մեզ։ Եթե Արցախն առնվազն ներկայիս տարածքով չլինի Երևանի լիակատար և ուղիղ կառավարման ներքո, էապես մեծանում են Արցախի նկատմամբ օտար վերահսկողություն, այդ թվում՝ զորքեր տեղակայելու միջոցով, հաստատելու գայթակղությունը և վտանգը։

Դա, իր հերթին, էապես մեծացնում է պատերազմի վտանգը։ Ուստի մեր համազգային օրակարգի առաջին և հիմնական հարցը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության հետ Արցախի դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելը։ Եթե նախկինում Հայաստանը կարող էր կառավարել Արցախի կեղծ ու արհեստական անկախությամբ պայմանավորված վտանգներն ու վնասները, ապա այսօր, նշված գայթակղություններով և հավանական զարգացումներով պայմանավորված, դրանց չեզոքացումն այլընտրանք չունի։ Որպեսզի Արցախի դե յուրե միացումն ավարտելու գործընթացն առավելագույնս արդյունավետ լինի մեր ազգային շահերի համար և ընկալելի ու ընդունելի լինի միջազգային իրավունքի և հարաբերությունների տեսակետից, դա պետք է անենք Հայաստանի 1-ին Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում։ Մենք Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդն ենք։ Մեր պետությունն օկուպացվել է 1920-21 թթ.։

Արցախը նրա օկուպացված տարածքի մի մասն էր, որ մենք ազատագրել ենք։ Եվ այդ ամենը արտահայտել ենք Արցախյան շարժման ընթացքում միացման համազգային նպատակով և, ի կատարումն դրա արձանագրված՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ, Հայաստանի անկախության մասին հռչակագրով և Սահմանադրության նախաբանով։ Ակնհայտ է, որ Մադրիդյան սկզբունքներն այլևս չեն կարող լինել բանակցությունների հիմք։ Մինսկի խումբը պետք է դառնա հակամարտության շփման գծի ապառազմականացման և տարածաշրջանում խաղաղության վերականգնման միջնորդ և երաշխավոր՝ բացառելով Հայաստանի դեօկուպացված տարածքից զիջումները։ Միևնույն ժամանակ՝ Մինսկի խումբը պետք է տարածաշրջանում խաղաղության և ինտեգրացիայի երաշխավորման համար գործուն քայլեր կատարի տարածաշրջանային փակ զոնայի և ռումբի վերածված Նախիջևանի ապառազմականացման և նրանով անցնող հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ։

2) Այս համատեքստում և նշված հրամայականին համապատասխան՝ շատ կարևոր է դառնում Արցախում իշխանության ձևավորման հարցը։ Մենք այսօր այստեղ՝ ձեզ հետ միասին, ուղիղ ժողովրդավարության գործադրմամբ պետք է ընդունենք չափանիշներ և սկզբունքներ, որոնք պետք է պարտադիր դառնան Արցախի կառավարման համակարգի առաջիկա կերպափոխման համար։ Առաջինը, որ պետք է հաստատենք, նախկին հանցավոր ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչներին բացառելն է։ Նախկինում բարձր պաշտոն զբաղեցրած որևէ անձ չի կարող հավակնել Արցախի նախագահի, պատգամավորի կամ նախարարի պաշտոններին։ Նրանք, որ մաս են կազմել իշխանության յուրացման, պետության զավթման, կեղեքման, թալանի, ապօրինության, ովքեր կապված են սպանությունների, բռնությունների, կամայականության և այլ ծանր ոճիրների հետ, պետք է մոռանան քաղաքականության մասին և մտածեն պատասխան տալու և իրենց մեղքերը քավելու մասին։ Նախագահի և այլ բարձր պաշտոնների հավակնորդներ կարող են լինել միայն նշվածից զերծ մնացած անձինք։ Արցախը Հայաստանի մի մասն է և Արցախում չեն կարող լինել ուրիշ, Հայաստանի մնացյալ հատվածի համար մերժելի երևույթներ և անձինք։

3) Արցախի նոր Նախագահի և ամբողջ իշխանության հիմնական օրակարգը պետք է լինի Արցախի դե յուրե միացման գործընթացի ավարտն ապահովելը։ Այդ գործընթացը ենթադրում է պլանավորված կերպով Արցախի կեղծ անկախությունն ամրագրող իրավական ակտերի և ինստիտուտների վերացում և ինտեգրում Հայաստանյան իրավական համակարգի և ինստիտուտների մեջ։ Բնականաբար՝ առաջնահերթորեն պետք է վերացվեն մեր ազգային միասնությունը և արժանապատվությունը ոտնահարող անցակետ-մաքսակետերը, ռոումինգը և այլ արհեստական խոչընդոտներ։ Անշուշտ, միացման դե յուրե գործընթացը սառած կետից շարժելու հիմնական քայլը Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ապահովումն է, որը պետք է առաջին հերթին կատարենք։ Հետագայում պետք է ամբողջությամբ միասնականացվեն իրավական համակարգերը, պետական կառույցները և այդպես մինչև վերջնական ինտեգրում։ Զուգահեռաբար՝ պետք է ամբողջ թափով ձեռնամուխ լինենք ազատագրված տարածքների վերաբնակեցմանը, որ մինչ օրս արհեստականորեն ձախողվել է։ Այս հարցում առաջնային է արդեն վերաբնակեցվածների իրավունքների, մասնավորապես՝ սեփականության իրավունքով հողհատկացման իրավունքի, երաշխավորումը։

4) Այսօր այստեղ ներկա են նաև արտերկրաբնակ մեր հայրենակիցները, ուստի շատ լավ առիթ և հնարավորություն է անդրադառնալու նաև համահայկական օրակարգի որոշ կարևոր հարցերի։ Հիմնական խնդիրը, որ այսօր ծառացած է մեր առաջ՝ համազգային ներառականության ապահովումն է։

Դրա համար առաջնահերթ է.
ա) ապահովել ընտրություններին և հանրաքվեներին արտերկրաբնակ քաղաքացիների մասնակցության իրավունքը,
բ) Արցախում և արտերկրում բնակվող քաղաքացիների մասնակցությամբ ընդունել նոր Սահմանադրություն, որը պետք է ամրագրի նաև արտերկրաբնակների ընտրվելու իրավունքը.
գ) ստեղծել մեծ հայրենադարձության պայմաններ և նախադրյալներ.
դ) ձևավորել Ազգ-բանակ համակարգ, որը հնարավորություն կտա համախմբելու, կատարելագործելու և արդյունավետ կերպով կիրառելու ամբողջ ազգի բովանդակ պաշտպանական զորությունը.
ե) նշված քայլերին զուգահեռաբար ստեղծել պայմաններ և նախադրյալներ, որպեսզի ձևավորվի Հայաստանակենտրոն համահայկական ցանցը կամ Հայկական աշխարհը՝ մեր գոյության և ստեղծագործ զարգացման միակ և ամենաարդյունավետ կազմակերպվածքը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}