Վերլուծություններ 11:00 05/08/2019 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Այն ոլորտներում, որտեղ կառավարումը իրականացնում են Փաշինյանի կադրերը, կան քաոտիկ զարգացումներ

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, հասարակական գործիչ, մենեջմենթի խորհրդատու և սոցիալական ձեռնարկատեր Ավետիք Չալաբյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ուղիղ եթերում արած հայտարարություններին։

Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը հայտարարել էր 2014-ին պատրաստված մի գաղտնի փաստաթղթի մասին, որում, ըստ նրա, արձանագրված է Հայաստանը գտնվում է ինստիտուտցիոնալ կաթվածահար վիճակում, ինստիտուցիոնալ առումով պետությունն ամբողջովին ձախողված է։

«Շաբաթը ցանկանում եմ սկսել կարևոր դիտարկումից։ Թեև Հայաստանում արձակուրդային սեզոն է, մարդիկ ցանկանում եմ վերջապես հանգստանալ գերլարված տարուց, սակայն քաղաքականությունը պարբերաբար վերադառնում է մեր կյանք, այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական արմատական հայտարարությամբ, որ Հայաստանում ինստիտուցիոնալ կաթված է, ոչ մի բան չի աշխատում, և դրա մեղավորը նախորդ իշխանություններն էին, որոնք տարել էին երկիրը համակարգային ձախողման։

Սա շատ լուրջ պնդում է, և համապատասխան լուրջ վերլուծության կարիք ունի։ Ես ինքս երկար տարիներ զբաղվել եմ տարբեր երկրներում պետական և մասնավոր կառույցների համակարգային կարողությունների ուսումնասիրությամբ և զարգացմամբ, դա իմ հիմնական մասնագիտությունն է, և կարող եմ գնահատել Հայաստանի իրական վիճակը, առավել ևս, որ նման հետազոտություն իմ թիմի հետ Հայաստանում ևս իրականացրել եմ 2017 թ․

Եթե համեմատենք Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունները ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, կամ Շվեյցարիայի հետ, դրանք ակնհայտ թույլ են։ Եթե դրանք համեմատենք նույնիսկ Ռուսաստանի Դաշնության կամ Էստոնիայի հետ, ապա մենք շատ հարցերում դեռևս հետ ենք մնում իրենցից։ Մեր պետական համակարգում նախորդ իշխանությունների օրոք և կոռուպցիայի մակարդակն էր ակնհայտորեն բարձր, և որը պակաս ակնհայտ էր, շատ կառույցներ գործում էին իմիտացիոն տրամաբանությամբ, երբ ավելի շատ գործունեություն էին ցույց տալիս, քան իրական արդյունք։ Դրանով հանդերձ, խոսել, որ նախորդ իշխանությունները բերել էին երկիրը ինստիտուցիոնալ ձախողման, ևս չափազանցություն է, և հակասում է առողջ տրամաբանությանը, և ահա թե ինչու։

Եթե երկրում լիներ ինստիտուցիոնալ կաթված, ապա իշխանափոխությունից հետո պետք է ամեն ինչ արագ փլուզվեր, և դադարեր գործել։ Իրականությունը սակայն այն է, որ Պաշտպանության նախարարությունը շարունակում է ողջ այս ընթացքում անառիկ պահել մեր սահմաննները, ԱԱԾ-ն մեծ թափով ձեռնամուխ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի (և դա առանց լուրջ կադրային փոփոխությունների), ՊԵԿ-ը զգալիորեն ավելացրել է հարկերի հավաքումը (նույնիսկ կրճատելով աշխատակազմը), իսկ Կենտրոնական բանկն էլ պահում է դրամի կայունությունը և ցածր ինֆլյացիան։ Այս բոլոր կառույցները, առանց բացառության, ղեկավարում են նախորդ համակարգի օրոք ձևավորված կադրերը, և նրանք իրենց գործը, թեև ոչ իդեալական, բայց հիմնականում նորմալ իրականացնում են, այլապես մենք այսօր երկրում քաոս կունենայինք։ Սա նաև ցույց է տալիս, որ նախկին համակարգում բոլորը չէին կոռուպցիոներ, և շատ մարդիկ պետական համակարգ էին գալիս՝ ազնվորեն ծառայելու սեփական երկրին։

Պատկերը իհարկե ամենուրեք չի այդպես։ Այն ոլորտներում, որտեղ կառավարումը իրականացնում են վարչապետ Փաշինյանի բերած կադրերը, կան և քաոտիկ զարգացումներ, դրա օրինակներից մեկը դարձել է Երևանի քաղաքապետարանը, որը կարծես անհուսորեն ընկղմվում է խրոնիկ ճգնաժամի մեջ, և դա միակ օրինակը չի։ Բայց ա՞րդյոք ճիշտ է սեփական կադրերի անփորձությունը և անկարողությունը վերագրել համակարգային ձախողմանը։ Գուցե պարզապես պետք է ընդունել, որ երկրում յուրաքանչյուր ոլորտում պետք է կառավարեն իրենց գործի պրոֆեսիոնալները, որոնք կկարողանան մի կողմից կայունություն ապահովել, որպեսզի վիճակը չվատանա, մյուս կողմից էլ իրակականացնեն անհրաժեշտ համակարգային բարեփոխումներ, որպեսզի իսկապես մի հրաշալի օր, մենք մեր կարողությունների մակարդակով հավասարվենք աշխարհի առավել զարգացած երկրներին։ Իշխանությունն էլ այդ պրոֆեսիոնալների համար պետք է գործունեության թափանցիկ և գրավիչ պայմաններ ապահովի, որպեսզի մարդիկ հաճույքով իրենց գործն անեն, և կոռուպցիայի մասին նույնիսկ չմտածեն։

Առայժմ սակայն դա տեղի չի ունենում։ Ընտրություններից ի վեր Ազգային ժողով չի մտել որևէ մեկ օրենք, որը կոչված է զարգացնել Հայաստանի կառավարման կարողությունները, կամ օրենք, որը ուղղված է համակարգային կոռուպցիայի նվազմանը։ Փոխարենը, լայվեր, լայվեր, լայվեր, և անընդհատ մեղավորների և թշնամիների որոնում։ Բայց մեր երկրում պետք չի ոչ թշնամիների թիվը ավելացնել, ոչ էլ անընդհատ հեծանիվներ հայտնագործել՝ աշխարհում շատ երկրներ են անցել նույն ճանապարհով (մասնավորապես, Արևելյան Եվրոպայում)՝ նվազեցնելով համակարգային կոռուպցիան, և բարձրացնելով պետական կառավարման կարողությունները։ Պետք է այդ երկրների փորձը ուսումնասիրել, տեղայնացնել, և հետևողական ներդնել, այդ դեպքում լրիվ այլ արդյունք կստանանք մի քանի տարուց, ու անընդհատ լայվ մտնելու կարիք էլ չի լինի։ Մինչ այդ, բոլորիդ լավ շաբաթ եմ ցանկանում, դեռ աշխատողներին՝ գործերին հաջողություն, իսկ հանգստացողներին էլ՝ ուրախ հանգիստ»,-գրել է Չալաբյանը ֆեյսբուքյան էջում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}