Վերաքննիչ դատարանը բավարարել է Դավիթ Գրիգորյանի փաստաբանի ներկայացրած բողոքը
Վերաքննիչ դատարանը բավարարեց Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի ներկայացրած բողոքը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց փաստաբան Գեորգի Մելիքյանը։
«Ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել դատավորի աշխատասենյակի խուզարկությունը թույլ տալու մասին։ Մենք բողոքարկել էինք վերաքննիչ դատարան։ Այսօր դատարանը բավարարեց մեր բողոքը՝ նշելով, որ խուզարկությունն անօրինական է»,-մանրամասնեց փաստաբանը։
Որոշման մեջ անդրադարձ է եղել նաև դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն։ Դրա վերաբերյալ այլ մանրամասներ Մելիքյանը չհայտնեց, ասաց՝ կսպասեն մինչև ստանան դատարանի որոշումը։
«Մոտենում ենք պատվիրատուների պատասխանատվության կանչելուն։ Քիչ մնաց»,-ֆեյսբուքյան իր էջում վերաքննիչ դատարանի որոշման մասին հայտնելուց հետո ավելացրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում Դավիթ Գրիգորյանին առաջադրվել է մեղադրանք դատավորի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Դատավորն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է անհիմն ու չի ընդունում։ Ավելի քան 100 փաստաբան հայտնել է Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն՝ համարելով, որ դատավորի նկատմամաբ իրականացվում է հետապնդում իշխանությունների համար ոչ հաճո որոշում կայացնելու համար։
Հիշեցնենք, որ նրա որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից։
ԲԴԽ-ն էլ նշել էր, որ քննարկման առարկա դարձնելով ինչպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հարցադրումները, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի պարզաբանումները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ հիշյալ քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Դավիթ Գրիգորյան. Համոզված եմ, որ բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ է իրականում կատարվում
- Դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն է հայտնել 100 փաստաբան
- Հայկ Ալումյան. Միջնորդելու ենք, որ փաստաբաններն ու ԶԼՄ-ները մասնակից լինեն Դավիթ Գրիգորյանի գործերի մակագրմանը
- Դատախազությունը Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցվածք քրեական գործից մանրամասներ է հրապարակել
- Վարոսյան. Շուրջ 50 փաստաբան պատրաստակամ է ստանձնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին