Հասարակություն 09:40 05/08/2019 Հայաստան

Կրկնվող ձեռագիր

Երբ ամիսներ շարունակ բազմաթիվ անհատներ ու կառույցներ պնդում են, որ փորձ է արվում վերակենդանացնել  նողկալի 90-ականները, և որ այս իշխանությունների «առաքելությունը» հհշ-լևոնական կիսատ թողած քանդումներն ավարտին հասցնելն է, նիկոլապաշտները  սրտաճմլիկ բողոքում են՝ «դե, թողեք աշխատեն, էլի»․․․ 15 ամիս թողեցինք, ինչի արդյունքում հիմա շիրիմներ են պղծվում և տրանսգենդերներն  իրենց տեր ու տիրական են զգում Երևանի կենտրոնում։  Վե՛րջ, այլևս սպառված է պետության հետ էքսպերիմենտներ անելու նրանց հատկացված լիմիտը, և այս իշխանությունները պետք է հեռանան։

90-ականներին մեկ անգամ արդեն տեսել ենք, թե ինչի են հանգեցնում արտաքուստ  բարի նպատակներին միտված խորքային քանդումները, սակայն այն ժամանակ չէինք կարող ամբողջությամբ պատկերացնել հետևանքները, մինչև որ մեր մաշկի վրա չզգացիք դրանցից յուրաքանչյուրի  ազդեցությունը։ Հիմա կարող ենք վստահաբար ասել, որ տեսել ենք, թե ինչպես  խղճի ազատության ասվածի տակ գրանցվեցին բազմաթիվ քայքայիչ աղանդներ․  հիմա էլ մարդու իրավունքների անվան տակ ԼԳՏԲ են լցնում մեր երկիր։ Տեսել ենք, թե ինչի հանգեցրին Նաիրրտի  ու Ատոմակայանի փակումը․  հիմա էլ Ամուլսար-Սանիթեք-Հարավկովկասյան երկաթուղու դեմ անհասկանալի ստուգումներով՝  առկա ու պոտենցիալ  ներդրողներին «քշեցին» Հայաստանից։ Տեսել ենք, թե Ներքին գործերի նախարար Վանոյի սեփական բանդայի կողմից իրականացված որքան  հանցագործություններ արվեցին ու կոծկվեցին, հիմա էլ վարչապետն ունի գրպանի խորհրդարան, իր հանգիստը հսկող սեփական ոստիկանապետ, իր քմհաճույքներին ենթակա ԱԱԾ, ՀՔԾ ու ԲԴԽ․․․Տեսել ենք, և հենց այդ պատճառով ենք ասում, որ չենք ուզում 90-ականների միջով մեկ անգամ ևս անցնել։

Ակնհայտորեն նույն ձեռագիրն է բոլոր հարցերում․․․ Մեկ էլ 1993-ին են Եռաբլուրում գերեզման պղծել՝  կրակելով Շահեն Մեղրյանի շիրմաքարին։ Մեկ էլ  1994-ին են քրեաքաղաքական հետապնդումների արենա դարձել Հայաստանը։ «Դրո»-ի  գործով  «ահասարսուռ»  մեղադրանքներ բարդելով ՀՅԴ վրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կասեցրեց կուսակցության գործունեությունը Հայրենիքում, արտաքսեց գործիչների, փակեց լրատվամիջոցներ։ Հաջորդ արարը շատ չուշացավ, և  1995թ․ հուլիսի 28-ին ձերբակալվեց  դաշնակցական գործիչ Վահան Հովհաննիսյանը և  սանձազերվեց «Վահան Հովհաննիսյան +30» հերթական դատը։

Հիշում եմ իմ առաջին տպավորությունն այդ դատավարությունից, երբ որպես լրագրող լուսաբանում էի այն․․․դա  վրդովմունք էր՝ բացահայտ  ապօրինությունների առումով, մի տեսակ վիրավորանք,  որ հարկ չէին համարել անգամ գործը անթերի կարել-կարկատել  (ի տարբերություն «Դրո»-ի)։ Դա ներքին ընդվզում էր  լևոնական իշխանությունների արդեն ողջ թափով գործի դրված «մեր դեմ խաղ չկա» գործելաոճին։

Նույն  ձեռագիրն է զգացվում նաև այսօր, երբ տխուր պատահականությամբ թե նախախնամությամբ դարձյալ հուլիսի 28-ին (2018թ.) կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ուղիղ մեկ տարի անց, որից 7 ամիսը էքս-նախագահի խափանման միջոցը  կալանքն է, ավելի հեշտ է հաշվել, թե օրենքի որ պահանջներն ու  մարդու իրավունքների որ դրույթները չեն խախտվել․․․ Ի վերջո, այս գործում ապօրինությունների անհաշվելի քանակը,  և բացահայտ  ու  չքողարկված ճնշումները դատավորների վրա հանգեցրին  հասարակության  առողջ ուժերի   համախմբմանը։ 2019-ի  հուլիսի 28-ին, Ռ․ Քոչարյանի նկատմամբ  քաղաքական հետապնդման մեկ տարվա  կապակցությամբ կառարավության դիմաց նրա աջակիցների ցույցի լայնորեն մեկնաբանումը ռուսական հեռուստաալիքների կողմից, միանշանակ փաստեց նախագահ Քոչարյանի պահպանվող բարձր հեղինակությունը մեր դաշնակից ՌԴ-ում։

Աշխարհն է տեսնում անարդարություները, ավելին՝ արձագանքում է դրանց, և որքան հաճախակի և կոշտ են դրանք, այնքան ավելի շատ է զգացվում, որ  մոտենում է հանգուցալուծումը։ Տեր-Պետրոսյանի հեռանալով՝ իր  ավարտն ունեցավ 1994-ից դաշնակցության դեմ սկսած  դատական արշավը , և հիմա  հարցնենք ինքներս մեզ՝ արդյո՞ք  նրա կողմից հալածվող  դաշնակացականները հանցագործներ էին։ Ո՛չ, հազար անգամ ոչ։  Փաշինյան Նիկոլի հեռանալու հետ միասին Ռոբերտ Քոչարյանի դեմ  սանձազերզված հետապնդումը կվերանա և  բոլորը կընդունեն Քոչարյանի անմեղությունը․․․ Նաև այն  պատճառով, որ ցավալիորեն, մեր ժողովուրդը միշտ ուժեղի կողմն է կանգնում։ Ո՛չ արդարի, այլ իշխանություն ունեցողի։ Մի՞թե հենց այդ պատճառով մեր մաշկի վրա չզգացինք  90-ականների դաժանությունները։ 

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}