Պաշտպանը սկսում է ընտանիքում բռնության կանխարգելման իրազեկմանն ուղղված միջոցառումներ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը սկսում է կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Պաշտպանի դերին, ինչպես նաև օրենսդրության իրազեկմանը վերաբերող միջոցառումներ` #դեմեմբռնությանը կոչով:
ՄԻՊ-ից հայտնում են, որ պայքարելով կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության դեմ՝ իրենք ստեղծում են ամուր ընտանիք, ապահով միջավայր և առողջ հասարակություն:
Իրազեկման միջոցառումների շրջանակում նախատեսվում են՝
• իրազեկման միջոցառումներն ուղեկցել #դեմեմբռնությանը կոչով և ամուր ու համերաշխ ընտանիքի օրինակով պատրաստված «Ֆեյսբուքի» շրջանակի (frame) տարածմամբ.
• hայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ Երևանի և մի շարք մարզային կանգառներում տեղադրել վահանակներ, որոնք ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ (այս մասին պատրաստվել է ուղեցույցային հատուկ տեսանյութ)
• ընտանիքում սիրո ու համերաշխության կարևորության վերաբերյալ տեսանյութի տարածում մարզային հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով.
• «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի իրազեկման վերաբերյալ տեսանյութի տարածում մարզային հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով.
• Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն բուկլետների տարածում ընտանիքում բռնության խնդիրներով Պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ.
• ընտանիքում բռնության խնդիրներով Պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ բրայլյան գրով տպագրված բուկլետների տարածում շահագրգիռ անձանց շրջանում.
• ընտանիքում բռնության վերաբերյալ հարցերով Պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով անհրաժեշտ կոնտակտային տվյալների վերաբերյալ մշակված տեղեկատվական թերթիկի տարածում գրախանութներով, որոնց վրա առկա նկարն ակտիվանում է Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ.
• Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար մշակված՝ ընտանիքում բռնության հարցերի վերաբերյալ անգլերեն և հայերեն ուղեցույցների տարածում.
• Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծով խորհրդատվություն տրամադրող աշխատակիցների համար ընտանիքում բռնության հարցերի վերաբերյալ անգլերեն և հայերեն մշակված գրպանի ուղեցույցների տարածում.
• կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված քննարկումներ Գեղարքունիքի մարզում շահագրգիռ մարմինների մասնակցությամբ, ինչպես նաև իրազեկման միջոցառումների շրջանակում կատարված աշխատանքների ներկայացում:
Իրազեկման միջոցառումներն իրականացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ:
ՄԻՊ-ից առաջարկում են մասնակից դառնալ #դեմեմբռնությանը կոչի տարածմանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ օգտագործելով համապատասխան շրջանակը Ձեր էջի գլխավոր լուսանկարում. https://bit.ly/2KeTcNb։
Հարակից հրապարակումներ`
- Երեխաները՝ երեխաների նկատմամբ բռնությունների մասին
- Բռնությունների մասին լուրերի լատենտայնությունը չի օգնում դրանց բացահայտմանը
- Ոստիկանության պարզաբանումը՝ բռնության ենթարկված կանանց հրապարակումների մասին
- Ավետ Ադոնց. Ազդարարում ենք Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի սկիզբը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան