Վրաստան այցելած հայերի թիվն ավելացել է
Հուլիսին Վրաստան կատարվել է 1 մլն 99 հազար 474 միջազգային այցելություն, ինչը 5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։
Նման տվյալներ հրապարակել է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով պետական վիճակագրական տվյալները։ Որպես զբոսաշրջիկ երկիր է այցելել 570 482 մարդ, ինչը 5 505-ով կամ 1 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշը։
Միազգային այցելուների մեծ մասը եղել են Ադրբեջանից (+ 13,1%), Ռուաստանից (-6,4%), Թուրքիայից (+ 9,6%), Հայաստանից (+ 3,2%)։
ԵՄ անդամ երկրներն այս առումով պահպանում են դրական միտումը՝ Գերմանիա՝ + 33,7%, Ֆրանսիա՝ + 29,6%, Լիտվա՝ + 20%, Լատվիա՝ + 17,4%, Լեհաստան՝ + 15,7%։
Առավել մեծ թվով աճել է զբոսաշրջիկների թիվը հետևյալ երկրներից՝ Քուվեյթ՝ + 58,1%, Ուզբեկստան՝ + 50,9%, Սաուդյան Արաբիա՝ + 42,1%, Հարավային Կորեա՝ + 38,9%, Ղազախստան՝ 28,5%։