Նախնական տվյալներով ջրանցքում հայտնաբերված դին տղամարդու է
Ոստիկանությունն ահազանգ է ստացել գտնված մարմնի վերաբերյալ։ Նախնական տեղեկություններով`տղամարդու դի է։ Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահին էլ քննչական գործողություններ են իրականացվում։
«Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով»,-ասացին կոմիտեից։
Նշենք, որ այդ հոդվածը սահմանում է. «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»։
Ավելի վաղ ԱԻ նախարարությունից հայտնել էին, որ այսօր առավոտյան 9-11 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի վերջնամասում՝ ջրանցքում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ հավանական դին գտնվում է աղբով բարձված ավտոմեքենայում. դուրս բերելու համար փրկարարական աշխատանքների անհրաժեշտություն չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան