Պատանեկան ԱԱ․ Արմեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիր
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Արման Վարդանյանը դարձել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված պատանեկան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6։0 հաշվով պարտության մատնեց ղրղզ Ժանբոլատ Տուրատբեկովին։
Հիշեցնենք, որ նախօրեին պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր էր դարձել 110 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը, իսկ 65 կգ քաշային Արման Խաչիկյանը և 80 կգ քաշային Վիգեն Նազարյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ։
Թիմային հաշվարկում Հայաստանը հավաքականը 5-րդն է։
Լուսանկարը՝ Արման Վարդանյանի անձնական արխիվից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան