Թրամփն ԱՄՆ-ում զանգվածային հրաձգությունների պատճառ է համարել հոգեկան հիվանդությունները
ԱՄՆ-ում զանգվածային հրաձգության դեպքերը կապված են հոգեկան հիվանդության խնդրի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Սպիտակ Տան ղեկավարը հրաձիգներին անվանել է «լուրջ հոգեկան հիվանդներ»։ Նա նշել է, որ զանգվածային հրաձգությունների խնդիրը տարիներ շարունակ չի լուծվում, և դա պետք է կանգնեցնել:
ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում զանգվածային հրաձգության երեք դեպք է գրանցվել: Նախ ՝ Տեխասի Էլ Պասո քաղաքում գտնվող Walmart առևտրի կենտրոնի վրա հարձակման արդյունքում զոհվել էր 20 մարդ, 26-ը ՝ վիրավորվել: 21 տարեկան հրաձիգին կալանավորել են։ Նշվում է, որ Պատրիկ Կրուզիոսը հրաձգությունից առաջ Twitter-ում մանիֆեստ էր հրապարակել, որում աջակցություն էր հայտնել մարտին Նոր Զելանդիայի մզկիթում իրագործված ահաբեկչական հարձակմանը ,և հայտարարել, որ միգրանտների պատճառով տառապում է ԱՄՆ մշակույթը և տնտեսությունը:
Դրանից հետո կրակոցներ են հնչել Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում, զոհվել էր 9 մարդ, ներառյալ հրաձիգը, ևս 26-ը տուժել էր: Հարձակվողը 24-ամյա Քոնոր Բեթսն էր: Զոհվածների թվում է եղել նաև նրա քույրը:
Երրորդ դեպքը գրանցվել էր Չիկագոյի մանկական հրապարակում, որի հետևանքով վիրավորվել էր 7 մարդ: Ձերբակալվածի մասին տեղեկություն չի հաղորդվում։